Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Անդրկովկասի այն հիմնախնդիրները լուծելու համար, որոնք ծագել են Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո, ՆԱՏՕ-ի միջամտություն չի պահանջվում: «Կովկասյան տարածաշրջանի պետությունները, միմյանց հետ գործակցելով, իրենք կարող են լուծել հիմնախնդիրները, եւ դրա համար ՆԱՏՕ-ի եւ ուրիշների միջամտություն չի պահանջվում»,- ասել է Ահմադինեջադը Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպմանը: Ըստ նրա` «փորձը ցույց է տվել, որ նման միջամտությունը միայն բարդացնում է Անդրկովկասի իրադրությունը»: