«Քանի դեռ մենք ողջ ենք, մենք չենք հանձնվի»

22/09/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանում իր ամենամյա ելույթը նվիրել է ՌԴ-ի հետ հակամարտությանը: «Ես պետք է խորհրդարանի առջեւ հանդես գայի էժան վարկավորման, կենսաթոշակների բարձրացման, գյուղատնտեսության բարենորոգման, խաղողի բերքահավաքի սուբսիդավորման ծրագրերի մասին նոր տվյալներով, բայց դրա փոխարեն ես պետք է հանդես գամ որպես մի երկրի նախագահ, որի նկատմամբ ագրեսիա է իրականացրել աշխարհի ամենամեծ երկրներից մեկը»,- հայտարարել է Սահակաշվիլին: «Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ ասել, որ քանի դեռ մենք ողջ ենք, չենք հանձնվի»,- ասել է նա` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրամիությանը, ԱՄՆ-ին եւ այլ երկրների: