Բուշի «դաբրոյով»

28/11/2008

ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիցմարիշվիլին հայտարարել է, թե տեղեկատվություն ունի այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անձամբ է հավանություն տվել Հարավային Օսիա եւ Աբխազիա ներխուժելու Թբիլիսիի պլաններին: Կիցմարիշվիլին նման հայտարարություն է արել երեկ կայացած մամուլի ասուլիսում: Նա ասել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ ռազմական գործողությունների անցկացմանն ԱՄՆ-ի ղեկավարության աջակցության մասին իրեն հայտնել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատի մարդիկ: «Այդ անձինք ինձ ասացին, որ անձամբ նախագահ Բուշը հավանություն է տվել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռազմական գործողություններ անցկացնելուն»,- հայտարարել է Կիցմարիշվիլին` անվտանգության նկատառումներով հրաժարվելով նշել վրացի այն պաշտոնատարներին, ովքեր իրեն տրամադրել են այդ տեղեկատվությունը: