Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ ներկա փուլում Ռուսաստանի հետ նոր պատերազմի սպառնալիք չկա: Նրա խոսքով՝ վրացի զինվորականները ՌԴ-ի հետ զինված հակամարտության կրկնվելու հնարավորությունը չեն դիտարկում: «Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ քնել»,- ասել է Չաչիբայան լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ: Նա հավելել է, որ օգոստոսին թույլ տրված բազմաթիվ սխալների կապակցությամբ շեշտը պետք է դրվի ցամաքային զորքերի զարգացման, հակաօդային պաշտպանության, հետախուզության եւ հակահրթիռային ստորաբաժանումների ուժեղացման վրա: