Գնում են S-72 տանկեր

17/01/2009

Իրաքի կառավարությունը նախատեսում է իր բանակի համար Արեւելյան Եվրոպայի երկրներից գնել մինչեւ երկու հազար Տ-72 տանկ՝ հետագայում ԱՄՆ-ի ընկերության օգնությամբ այդ մարտական մեքենաների արդիականացման պայմանով: Այս մասին վերջին համարում հաղորդել է «Դիֆենս նյուս» շաբաթահանդեսը, որը վկայակոչել է Պենտագոնի պաշտոնատար անձանց եւ «Դիֆենս սոլյուշնզ» ընկերության նախագահ, պաշտոնաթող գնդապետ Թիմ Ռինգոլդին: Հենց նրա ֆիրման պետք է զբաղվի տանկերի վերահանդերձմամբ: Ինչպես նշել է Ռինգոլդը, վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարությունը կցանկանար, որ այդ նոր տանկերը կազմեին Իրաքի նոր բանակի «մարտական բռունցքն» այն բանից հետո թշնամիներին դիմակայելիս, երբ 2011 թվականի վերջին ամերիկյան զորամասերը հեռանան երկրից: Տ-72 տանկերը ենթադրվում է ձեռք բերել, մասնավորապես, Ուկրաինայից, Չեխիայից, Լեհաստանից եւ Սլովակիայից: