Նույնիսկ NYT-ն

24/01/2009

«The New York Times» ընկերությունը մեքսիկացի մեդիամագնատ Կառլոս Սլիմի հետ բանակցում է ֆինանսական ճգնաժամի հետեւանքով թերթի կրած խնդիրների լուծմանն օգնելու նպատակով ներդրումներ կատարելու շուրջ: Ներդրումների դիմաց NYT-ն միլիարդատիրոջն առաջարկում է արտոնյալ արժեթղթեր, որոնք ձայնի իրավունք չեն նախատեսում, բայց որոնց գծով Սլիմն ամենամյա եկամուտ կստանա: Սլիմը հավանաբար կկատարի մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ: Իսկ արտոնյալ արժեթղթերը որոշ ժամանակ անց հաճախ վերածում են սովորական բաժնետոմսերի: 2008թ. միլիարդատեր Կ. Սլիմը ձեռք է բերել «The New York Times Co».-ի բաժնետոմսերի 6,4 տոկոսը՝ դառնալով ընկերության երրորդ խոշորագույն ներդրողը: Ընկերությանն են պատկանում NYT-ն, «Boston Globe»-ը, «International Herald Tribune»-ը, «Time»-ը: