2008 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 788,93 մլն խորանարդ մետր գազ է մատակարարել Վրաստանին: Այդ մասին ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ: Դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 178,45 մլն խորանարդ մետր: Վրաստանին գազի մատակարարումը սկսվել է 2008 թվականի ապրիլին: Այսօր օրական Վրաստանին մատակարարվում է մոտ 5 մլն խորանարդ մետր գազ: