Ադրբեջանի բնակչությունը` 8 մլն 730 հազար

24/01/2009

Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն հայտարարել է, որ 2009-ի սկզբին այդ երկրի բնակչության թվաքանակը կազմել է 8 մլն 730 հազար մարդ` անցյալ տարվա ընթացքում աճելով 100 հազար մարդով (1,2 տոկոս): Բնակչության 21,7 տոկոսը բնակվում են քաղաքներում, իսկ 48,3 տոկոսը` գյուղական վայրերում: 49 տոկոսը տղամարդիկ են, իսկ 51 տոկոսը` կանայք, եւ ներկայում յուրաքանչյուր 1000 տղամարդուն 1027 կին է ընկնում: Ադրբեջանի բնակչության միջին տարիքը կազմում է 32 տարի, իսկ կյանքի ենթադրվող տեւողությունը՝ 72,4 տարի, այդ թվում, տղամարդկանց մոտ` 69,7, իսկ կանանց մոտ` 75,1 տարի: 2008թ. Ադրբեջանում 152,1 հազար երեխա է ծնվել: Անցյալ տարի օրական միջին հաշվով ծնվել են՝ 417, իսկ մեկ ժամում` 17 երեխաներ: Յուրաքանչյուր ադրբեջանուհու, միջին հաշվով, ընկնում է 2,3 նորածին երեխա: 152,1 հազար նորածինների 53,9 տոկոսը տղաներ են, իսկ 46,1 տոկոսը` աղջիկներ: