Հանում են

10/10/2008

Երեկ Ռուսաստանը սկսել է Հարավային Օսիան շրջապատող անվտանգության գոտու հարավային սահմանին գտնվող վեց ուղեկալների դուրսբերման գործընթացը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մարատ Կուլախմետովը: Նա վստահեցրել է, որ գործընթացը կավարտվի մեկ օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրի համաձայն, ռուսական զորքերը Հարավային Օսիան շրջապատող գոտին լքելու են մինչեւ հոկտեմբերի 10-ը` պայմանով, որ նրանց փոխարինելու են Եվրամիության դիտորդները: Եվրամիության դիտորդները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վարչական սահմանների մոտ պարեկություն են սկսել հոկտեմբերի 1-ից: