Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վաճառել երկրի նախագահի կառուցվող նստավայրը եւ ստացված միջոցները փոխանցել Շիդա Քարթլիի եւ Կոդորի կիրճի տարածաշրջաններից փախստականներին՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Լեյբորիստները պնդում են, որ Միխայիլ Սահակաշվիլիի թբիլիսյան նստավայրը, որի շինարարությունն ավարտին է մոտենում, պետական գանձարանի վրա արդեն կես միլիարդ դոլար է նստել: «Մենք երկու տարբերակ ենք առաջարկում երկրի նախագահին: Ավելի քան 500 մլն դոլար փոխանցել մեր երեխաներին ու երիտասարդությանը` դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու օգոստոսյան իրադարձությունների հետեւանքով տուժած տարածաշրջաններում, կամ անհապաղ վաճառել նախագահական պալատը եւ ստացված միջոցները փոխանցել փախստականներին` բնակարաններ ձեռք բերելու համար»,- հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իոսիֆ Շատբերաշվիլին: