Իրանի Անզալի ազատ առեւտրի գոտու ղեկավար Քամալ Ֆիրուզաբադին հայտարարել է, որ գոտում կառուցվում է «Կասպյան» նոր նավահանգիստը: Այն կառուցվելու է 351 հեկտար տարածքում եւ գնահատվում է 4 մլրդ դոլար: Նավահանգիստը կկարողանա ընդունել 12.000 տոննա բեռնատարողությամբ նավեր եւ 20.000 տոննա տարողությամբ լցանավեր: Ըստ նրա` «Անզալիում ամենախոշոր նավահանգստի կառուցումը մեծ դեր կխաղա մերձկասպյան երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում»: