ՌԴ-ի ազդեցությունը մեծանում է

09/10/2008

«Ուժային հավասարակշռությունը հետխորհրդային տարածքում փոխվում է Ռուսաստանի օգտին»,- նման եզրահանգում է արել «Նյու Յորք թայմս» թերթն՝ իր «Ղազախստանը փորձում է հավասարակշռություն գտնել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ» հոդվածում, որն անդրադառնում է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի` Ղազախստան կատարած այցելությանը: Ըստ թերթի, Ռուսաստանին հաջողվել է ոչ միայն ցուցադրել իր ռազմական հզորությունը, այլ նաեւ հասնել իր ազդեցության մեծացմանն էներգիայի տեղափոխման ռազմավարական ուղիների որոշման խնդրում: «Նյու Յորք թայմսը» նշում է, որ Ռուսաստանը նավթագազային ոլորտում համագործակցությանն ուղղված հաջող բանակցություններ է վարում եւ արդեն հասել է կոնկրետ քայլերի Ղազախստանից, Ուզբեկստանից, հեռանկարում՝ նաեւ Ադրբեջանից: