Մեդվեդեւի կոչը

11/10/2008

«Եվրամիությունը ֆինանսական գործունեության կոորդինացմանը վերաբերող ոչ դյուրին որոշումներ է ընդունել, որոնք արդեն ուղղակի արդյունք են տալիս ֆոնդային շուկային»,- Բիշքեկում Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Մեզ եւս նման կոորդինացում է հարկավոր, եթե մենք ցանկանում ենք մնալ մրցունակ եւ նվազագույն կորուստներով հաղթահարել ֆինանսական ճգնաժամի հետեւանքները»,- հավելել է նա: