Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է 2009 թվականի ռազմական ծախսերի մասին ամերիկյան Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որով նաեւ Պենտագոնին թույլատրվում է մինչեւ 50 մլն դոլար գումարի օգնություն ցուցաբերել Վրաստանի վերականգնմանը: «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին թույլատրված է 2009 ֆինանսական տարվա ընթացքում լիազորություններն օգտագործել պետքարտուղարի հայեցողությամբ Վրաստանի վերականգնմանը, անվտանգությանը կամ կայունացմանը օժանդակելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում: Բուշի ստորագրած օրինագիծը 2009 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության կարիքների համար 600 միլիարդ դոլարի ծախսեր է նախատեսում: