Խաղաղության մրցանակակիրը

11/10/2008

Երեկ խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակակիր է ճանաչվել Ֆինլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի դիվանագետ եւ միջնորդ Մարտի Ահտիսաարին, ով հայտնի է միջազգային խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերով եւ Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացն էր: Նշենք, որ այս հեղինակավոր պարգեւին հավակնում էին ավելի քան 160 հասարակական-քաղաքական գործիչներ ու 30-ից ավելի կազմակերպություններ: Նրանց թվում էին, մասնավորապես, Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող Հու Ցզյան ու Գաո Չժիշենը, ռուս փաստաբան Lիլյա Յուսուպովան, ով տարիներ շարունակ պայքարել է Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանության համար, եւ Պարենի համաշխարհային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ անցած տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորն ու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբը` գլոբալ ջերմացման մասին գիտելիքներ տարածելու եւ դրա դեմ պայքարելու համար: