Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հետեւել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելու քաղաքականությանը, եւ առաջարկել է ՄԱԿ-ի շրջանակներում հակամարտության լուծման եւ «Վրաստանի բոլոր տարածքների խաղաղ վերամիավորման» մեխանիզմ ստեղծել: Նա նաեւ ողջունել է Հարավային Օսիայում տեղի ունեցած հակամարտության պատճառների ու հետեւանքների անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարը: Նրա խոսքով` Ռուսաստանը ներխուժել է Վրաստանի տարածք, այնուհետեւ ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը` դրանով խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: