Համաշխարհային բանկը 80 մլն դոլար ընդհանուր գումարի փոխառություններ է հատկացնում Վրաստանին: Բանկի տնօրենների խորհուրդը Թբիլիսիի համար երկու նոր փոխատվական նախագիծ է հաստատել ՀԲ-ի դուստր կազմակերպության՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով, որը մասնագիտանում է առավել կարիքավոր երկրներին արտոնյալ ֆինանսավորում տրամադրելու բնագավառում:
Ըստ չափերի՝ երկու նախագծերը նույնն են: Մեկը նպատակամղված է «տարածաշրջանային եւ մունիցիպալ ենթակառուցվածքի զարգացմանը», երկրորդը՝ «աղքատության դեմ պայքարի ծրագրին աջակցելուն»: