Խոստանում է «վարդերի երրորդ հեղափոխություն»

28/09/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի նստաշրջանում խոստացել է արդյունավետ օգտագործել Արեւմուտքի տնտեսական օգնությունն իր երկրի վերականգնման համար: «Վրաստանն ավելի ուժեղ ու ժողովրդավարական երկիր կդառնա, քան մինչեւ Ռուսաստանի ագրեսիան էր»,- ընդգծել է նա: Նա նաեւ խոստացել է Վրաստանի դեմ ագրեսիային պատասխանել «վարդերի երկրորդ հեղափոխությամբ»: «Վրաստանը զենքի ուժին կպատասխանի երկրի ժողովրդավարացման նոր միջոցառումներով»,- ասել է նա` հավելելով, թե «վարդերի երկրորդ հեղափոխությունը» կներառի «խորհրդարանի լիազորությունների ընդլայնումը, դատական համակարգի անկախության ամրապնդումը, քաղաքական կյանքում բազմակարծության խրախուսումը եւ մասնավոր սեփականության պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումները»: