ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է այն օրինագիծը, որը 365 մլն դոլարի ամերիկյան օգնության հատկացում է նախատեսում Վրաստանին: Համապատասխան դրույթն ընդգրկվել է 2009 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության գործունեության համար բյուջետային հատկացումների մասին օրինագծում: «365 մլն դոլարի չափով միջոցները պետք է տրամադրվեն Վրաստանին եւ տարածաշրջանին աջակցելու, հումանիտար ու տնտեսական օգնության, էներգետիկական ծրագրերի հետ կապված աշխատանքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարության բնագավառում գործունեության համար»,- ասված է օրինագծի տեքստում: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը սեպտեմբերի 4-ին հայտարարել էին Վրաստանին մեկ միլիարդ դոլարի չափով ամերիկյան օգնություն հատկացնելու մասին: