Վրաստանի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2008թ. օգոստոսի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը եւ պետական երաշխիքով վերցված վարկերի ընդհանուր ծավալը կազմել են 2331,758 մլն դոլար: Երկկողմ համաձայնագրերի հիման վրա Վրաստանի ընդհանուր պարտքը հասել է 526,502 մլն դոլարի: Մասնավորապես, Ավստրիայի հանդեպ Վրաստանի պարտքը կազմում է 1,659 մլն դոլար, Հայաստանի հանդեպ` 17,42 մլն դոլար, Ադրբեջանի հանդեպ` 14,427 մլն դոլար, Իրանի հանդեպ` 11,319 մլն դոլար, Ռուսաստանի հանդեպ` 119,988 մլն դոլար, ԱՄՆ-ի հանդեպ` 39,835 մլն դոլար, Թուրքմենստանի հանդեպ` 1,611 մլն դոլար, Թուրքիայի հանդեպ` 41,841 մլն դոլար: