Իրանի ազգային նավթընկերության պատվիրակությունը հոկտեմբերի սկզբին այցելելու է Մոսկվա` «Գազպրոմ նեվթ» բաց բաժնետիրական ընկերության հետ շարունակելու բանակցությունները նավթի ոլորտում համագործակցելու շուրջ: Այդ մասին իրանական «Փարս» լրատվական գործակալությանը հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սեյֆոլլա Ջաշնսազը: Սեպտեմբերի սկզբին «Գազպրոմ նեվթի» ղեկավար Ալեքսանդր Դյուկովը հայտնել էր, որ ընկերության աշխատանքային խումբը սեպտեմբերին կարող է այցելել Իրան` մշակելու Հյուսիսային Ազադեգան հանքավայրի յուրացման համաձայնագրի պայմանները: Այդ հանքավայրի պաշարները «Գազպրոմ նեվթը» գնահատում է 150 մլն տոննա, ինչը թույլ կտա տարեկան 5,5-6,0 մլն տոննա արդյունահանման մակարդակ ապահովել: