Մոսկվայի Դատախազության Քննչական կոմիտեն հետաքննում է մայրաքաղաքում Անվտանգության դաշնային ծառայության բարձրաստիճան աշխատակցի մահվան փաստին առնչվող հանգամանքները: «Երեքշաբթի ցերեկը իրեն պատկանող բնակարանում հայտնաբերվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի դասախոս փոխգնդապետի դին: Ենթադրաբար, փոխգնդապետը մահացել է գլխին արձակված կրակոցից»,- «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Դատախազության քննչական կոմիտեում: Փոխգնդապետի անունը չի հրապարակվում: Հետաքննիչները դիտարկում են կատարվածի մի քանի վարկած, այդ թվում` ինքնասպանությունը: