Սահակաշվիլին հետախուզվելու է

01/10/2008

Հարավային Օսիայի Դատախազությունը մոտ ժամանակներս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզում է հայտարարելու: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին: «Նա պատերազմական հանցագործ է եւ պետք է պատասխան տա օս ժողովրդի վրա կատարած իր հարձակման համար»,- ասել է Կոկոյտին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում: