Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Ալի Բաբաջանը քննարկել են տարածաշրջանի իրադրությունը: Արծարծվել են երկկողմ հարաբերությունների հարցերը, Կովկասի անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը, որը տեղի է ունենալու այս շաբաթ՝ ենթադրաբար՝ սեպտեմբերի 25-26-ը: Նախատեսվում է, որ այսօր կկայանա Ալի Բաբաջանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն վերջերս Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները: