գիտություն

«Չկա ոչինչ, որ չկա կամ չի լինելու»

06.11.2010

– Հայաստանում շարունակվում է նույն արխաիկ մեթոդը` գիտական աստիճանների, ակադեմիկոսների տիտղոսների շնորհում` առանց իսկական գիտության մեջ որեւէ ներդրման: Բազմիցս նշել եք, որ գիտությունը նախեւառաջ քաղաքականություն է, զենք` ճշգրտելու յուրաքանչյուր պետության դերն ու տեղը արեւի տակ: – Չունենալ այսօր գիտություն, նույնն է թե՝ չունենալ զենք ու զինամթերք ռազմի դաշտում: Թեեւ գիտությունը շահարկվում է եւ առաջին հերթին` …

կարդալ ավելին

Ընտրություններ ԳԱԱ-ում

04.11.2010

Դեկտեմբերի 27-28-ին տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով, որի ընթացքում անցկացվելու են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Այս մասին ՀՀ ԳԱԱ նախագահության երեկվա ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է ՀՀ ԳԱԱ-ի 2006-2010թթ. գործունեության հիմնական արդյունքները: Ըստ ԳԱԱ մամլո հաղորդագրության` իր ելույթում Ռ. Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձել է …

կարդալ ավելին

Տաքանում է

23.10.2010

Ամերիկացի գիտնականների պնդմամբ` Արկտիկան շարունակում է մեծ արագությամբ տաքանալ: Միացյալ Նահանգների Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նոր ուսումնասիրության համաձայն` Արկտիկայի շրջանում գրանցվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան, սառցի հալոցքի եւ սառցաշերտի կորստի բարձր տեմպեր:

կարդալ ավելին

Հավաքագրում է գեյերին եւ լեսբուհիներին

21.10.2010

ԱՄՆ զինվորական ղեկավարությունը համաձայնել է բանակային ծառայության ընդունել մարդկանց, ովքեր բացահայտ կերպով կհայտարարեն իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: «Associated Press»-ի հաղորդմամբ` Պենտագոնը հայտարարել է, որ այսուհետեւ բացահայտ գեյերը եւ լեսբուհիները ծառայությունից չեն ազատվի: «Սա փաստորեն նշանակում է ԱՄՆ բանակային չգրված «Մի հարցրու, մի ասա» օրենքի գործողության դադարեցում: «Don’t Ask, Don’t Tell» կանոնն ԱՄՆ զինված …

կարդալ ավելին

Հետաձգենք 100 տարով

16.10.2010

Անդրեյ Գեյմը եւ Կոնստանտին Նովոսելովը ֆիզիկայի բնագավառի այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են: Նրանք կկիսեն 1,5 մլն ԱՄՆ դոլարը: Մի քանի տարի առաջ հայտնաբերված գրաֆենն իրենից ներկայացնում է ածխածնի բարակ թաղանթ` մի ատոմի լայնությամբ: Այդ նոր երկչափ նյութն իր մեխանիկական մեծ դիմացկունության եւ բարձր հաղորդականության շնորհիվ էլեկտրոնիկայի բնագավառում կարող է հեղաշրջող դեր կատարել: Մեր հայ ֆիզիկոսներից …

կարդալ ավելին

Անգլերեն սովորեք

14.10.2010

Գիտության աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Nature» հանդեսը, պարզվում է, աստղագիտության ու ֆիզիկայի մասով մեր երկրից ոչ մի գիտական հոդված չի ստացել։ «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում հանդեսի ավագ խմբագիր Լեսլի Սեյջը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է դրա պատճառը, արդյոք լուրջ մասնագետներ չկա՞ն, թե՞ պարզապես համագործակցությունը չի ստացվում, ասել է. «Լուրջ գիտնականներ կան։ Կոնկրետ ձեր երկրի …

կարդալ ավելին

«Մարդը գիտնական չի դառնում, որպեսզի հարստանա»

14.10.2010

Այս փոքրամարմին, ժպտերես եւ հումորով լի անձնավորությունն իրականում շատ լուրջ դեմք է համաշխարհային գիտության մեջ. Լեսլի Սեյջ։ Սկսնակ եւ ոչ սկսնակ աստղագետներից ու ֆիզիկոսներից շատերն ամեն ինչ կտային, որպեսզի իրենց գիտական հոդվածն արժանանա Լեսլի Սեյջի հավանությանը։ Միայն դրանից հետո հոդվածը կարող է հայտնվել «Nature» հանդեսի էջերում։ Լեսլի Սեյջն այդ հանդեսի ավագ խմբագիրն է՝ ֆիզիկական գիտությունների …

կարդալ ավելին

Թռչող ափսե՝ Երեւանում

12.10.2010

Դեռեւս դեկտեմբերին Չինաստանում չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին պատմությունը մեծ աղմուկ էր առաջացրել աշխարհում: Հրապարակվել էր մի տեսանյութ, որը Շանհայում 1987թ. օգոստոսի 27-ին նկարահանել էր չինացի օդաչուներից մեկը: Վերջինս շուրջ 20 տարի տեսանյութը պահել էր արխիվում, ընդ որում՝ գաղտնի մակագրությամբ: Տեսանյութում պարզ երեւում է լուսարձակվող օբյեկտը, որը թռչում է բավական մեծ բարձրությամբ՝ դեղին երկճեղքված հետք …

կարդալ ավելին

«Տեսական գիտությունը պետք է անցնի կիրառական բնագավառ»,- ասում է ԱՄՆ «Integra technologies» ընկերության հիմնադիր, գիտնական Հաբեթ Բարսեղյանը

30.09.2010

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դեռեւս Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած ռեսուրսները, առայժմ, մեղմ ասած` «ատամներով» պահպանում է: ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում գործող Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների եւ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտները Խորհրդային տարիներին մեր տարածաշրջանում համարվում էին գիտական պոտենցիալի իսկական «դարբնոց», իսկ գիտնականների հայտնագործությունները արձագանք էինք գտնում ոչ միայն Սովետական Միությունում, …

կարդալ ավելին

2 մլն տարվա լռություն

23.09.2010

«Մարդը սկսել է իմաստավորված եւ կապակցված խոսել միայն 100 հազար տարի առաջ, եւ դա տեղի է ունեցել այժմյան Իսրայելի տարածքում»,- նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական, պալեոլիթի դարաշրջանի մասնագետ, պրոֆեսոր Պոլ Մելլարսը: Նա իր ելույթում բացատրել է, որ նման եզրակացության է հանգել հնագետների կողմից հայտնաբերված աշխատանքի գործիքները ուսումնասիրելու հիման վրա: «Ամեն ինչ վկայում է այն …

կարդալ ավելին

Համբարձումյանի անվան մրցանակը հանձնվեց

18.09.2010

2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը, որն աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է աշխարհի ցանկացած երկրի գիտնականներին՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ՝ Վ. Համբարձումյանի գիտական գործունեության հետ կապված` դրան հարակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում բացառիկ գիտական աշխատանքների համար: Մրցանակը կազմում է 500.000 …

կարդալ ավելին

Քարահունջը՝ համաշխարհային ժառանգություն

16.09.2010

Ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը հետաքրքրել է անգլիացի ուսանողներին, ովքեր վերջերս Հայաստան էին եկել հին աստղադիտարանի գիտական ուսումնասիրության համար: Խմբի ղեկավարը հայազգի Միհրան Վարդանյանն է, ով 2006թ.-ից սովորում է «Օքսֆորդի» համալսարանում: – Ինչո՞ւ գնացիք Օքսֆորդ, Հայաստանում գիտության զարգացման ապագա չէի՞ք տեսնում: – Նախ նշեմ, որ աստղաֆիզիկայի բնագավառի լավագույն գիտնականներն աշխատում են Օքսֆորդում: Եվ, …

կարդալ ավելին

Մեծացել է 3 անգամ

16.09.2010

«Վերջին 50 տարվա ընթացքում միջին վիճակագրական կնոջ կուրծքը մեծացել է 3 անգամ»,- նման հայտարարություն է արել եվրոպական եւ ամերիկյան գիտնականների միջազգային խումբը: Նրանց կարծիքով, դեռեւս պարզ չէ, թե որն է կնոջ բարեմասնությունների նման արագ աճի պատճառը, բայց որոշ ենթադրություններ ամեն դեպքում կարելի է անել. ընդհանուր հորմոնալ ֆոնի փոփոխություն, էկոլոգիական վիճակ: Ի դեպ, գիտնականները նշել են, …

կարդալ ավելին

Աշխարհահռչակ Միշել Մայորը եւ նրա խումբը՝ մրցանակի հաղթող

18.07.2010

Աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը, Գարիկ Իսրաելյանը եւ Նունո Սանթոսը: 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը, որն աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Մրցանակը շնորհվում է աշխարհի ցանկացած երկրի գիտնականներին աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ՝ …

կարդալ ավելին

«Ոչ մրցունակ գիտություն՝ նշանակում է՝ ոչ մրցունակ պետություն»

10.07.2010

«Գիտության զարգացման խնդիրները, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, գտնվում են պետության առաջնահերթությունների շարքում եւ նրա կողմից ֆինանսավորվում են ոչ պակաս` ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Երկրներ կան, ուր գիտության բյուջեն հասնում է երկրի ՀՆԱ-ի 8 տոկոսը, օրինակ` Իսրայելը: Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որն ընդունված չափանիշից փոքր է ավելի քան 10 անգամ: …

կարդալ ավելին

Կոտրել է «Պլատոնի ծածկագիրը»

05.07.2010

Ամերիկացի մաթեմատիկոս եւ գիտության տեսաբան Ջեյ Քենեդին ամերիկյան գիտական Apeiron ամսագրում հայտարարել է, որ կոտրել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնի աշխատություններում թաքնված գաղտնի ծածկագիրը: Ըստ Քենեդու` Պլատոնը կիսել է Պյութագորասի պատկերացումները «սֆերաների երաժշտության» մասին (արարման անլսելի երաժշտական հարմոնիայի) եւ իր աշխատությունները կառուցել է ըստ երաժշտական հարմոնիայի օրենքների։ Հետազոտողը, մասնավորապես, եկել է եզրահանգման, որ պլատոնյան ամենահայտնի …

կարդալ ավելին

Միջոց վտանգավոր վարակների դեմ

19.06.2010

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պեպտիդ PRP-1-ը: Դրա յուրահատուկ պաշտպանիչ հատկությունները հետաքրքրել են Պաստերի ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողներին: PRP-1-ը պատկանում է ոսկրածուծի ցողունային բջիջների խթանիչ պեպտիդների խմբին: Պաստերի ինստիտուտում Անդրանիկ Դուրգարյանի (ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ) մասնակցությամբ վերարտադրվել են Երեւանում անցկացված հետազոտությունների արդյունքները: Ամենավտանգավոր վարակներից …

կարդալ ավելին

Դրեք տեղը

15.06.2010

Արենիի քարայրում հայտնաբերած կոշիկը լավ էր պահպանվել քարայրի միկրոկլիմայի ու սնկային մնացորդների բացակայության շնորհիվ, իսկ այժմ չգիտեն, ինչպես պահել կոշիկը, քանի որ այն արդեն սկսել է չորանալ: Այս մասին երեկ ասել է ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Կան հուշարձաններ, որտեղ գտել են նույն տարիքի ոտնամաններ: Սա առաջին դեպքն է, երբ հենց ոտնամանն …

կարդալ ավելին

Հայաստանի եւ հարակից երկրների ազգաբանություն եւ հնագիտություն

19.05.2010

Երիտասարդ գիտնականների 12-րդ գիտաժողով 25-29 հոկտեմբեր, 2010, Երեւան Գիտաժողովը նվիրված է Հայաստանի եւ հարակից երկրների հնագիտությանը, ազգաբանությանը (սոցիալ` մշակութային մարդաբանություն) եւ բանագիտությանը: Ընդունվելու են նաեւ վերոնշյալ գիտաճյուղերին առնչվող հասարակագիտական (սոցիոլոգիա, կրոնագիտություն, արվեստաբանություն, պատմություն, լեզվաբանություն, հոգեբանություն, մշակութաբանություն, ճարտարապետություն եւ այլն) եւ բնագիտական (հնա եւ էթնո-կենսաբանություն, միջավայրային եւ լանդշաֆտային հնագիտություն, հնա-տնտեսագիտություն, հնա-երկրաբանություն, հնա-աշխարհագրություն, համակարգչային տեխնոլոգիաների կիրառություն եւ …

կարդալ ավելին

«Կառավարության եւ գիտնականների միջեւ պինգ-պոնգը տեւական պատմություն ունի»

11.05.2010

Յուրի Սարգսյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում` միջազգային ճանաչում ստացած մենագրությունների, գյուտերի եւ պատենտների: Նրա աշխատությունները մեծամասամբ նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսությանն ու ավտոմատացված նախագծմանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, տարածական մեխանիզմների տեսությանը, եւ այլն: Նա հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղղություն` ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափությունը, որը միջազգային լայն ճանաչում է ստացել: …

կարդալ ավելին