Ընտրություններ ԳԱԱ-ում

04/11/2010

Դեկտեմբերի 27-28-ին տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով, որի ընթացքում անցկացվելու են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Այս մասին ՀՀ ԳԱԱ նախագահության երեկվա ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա ներկայացրել է ՀՀ ԳԱԱ-ի 2006-2010թթ. գործունեության հիմնական արդյունքները: Ըստ ԳԱԱ մամլո հաղորդագրության` իր ելույթում Ռ. Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձել է ՀՀ ԳԱԱ-ի օպտիմալացման ծրագրերին, որի հիմնական խնդիրը նույն կամ մոտ գիտական ուղղություններ ունեցող գիտական կազմակերպությունների միաձուլումն ու գիտական կենտրոնի ստեղծումն է: