Հավաքագրում է գեյերին եւ լեսբուհիներին

21/10/2010

ԱՄՆ զինվորական ղեկավարությունը համաձայնել է բանակային ծառայության ընդունել մարդկանց, ովքեր բացահայտ կերպով կհայտարարեն իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: «Associated Press»-ի հաղորդմամբ` Պենտագոնը հայտարարել է, որ այսուհետեւ բացահայտ գեյերը եւ լեսբուհիները ծառայությունից չեն ազատվի: «Սա փաստորեն նշանակում է ԱՄՆ բանակային չգրված «Մի հարցրու, մի ասա» օրենքի գործողության դադարեցում: «Don’t Ask, Don’t Tell» կանոնն ԱՄՆ զինված ուժերում գործում է 1993-ից: Այն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլ էր տալիս ծառայել բանակում, պայմանով, եթե նրանք թաքցնեին իրենց կողմնորոշումը: Իսկ ծառայողներին եւ ղեկավարությանը արգելվում էր հարցնել իրենց գործընկերներին եւ ենթականներին նրանց սեռական կողմնորոշման մասին»,- հիշեցնում է գործակալությունը: Ի դեպ, Բարաք Օբաման եւս հանդես է եկել այդ կանոնը չեղյալ հայտարարելու օգտին: Իսկ 2010թ. մայիսին գեյերի սահմանափակումների վերացման օգտին քվեարկեց ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովը, սակայն սեպտեմբերի 21-ին Սենատն արգելափակեց այդ օրենսդրական նախագիծը: