«Վերջին 50 տարվա ընթացքում միջին վիճակագրական կնոջ կուրծքը մեծացել է 3 անգամ»,- նման հայտարարություն է արել եվրոպական եւ ամերիկյան գիտնականների միջազգային խումբը: Նրանց կարծիքով, դեռեւս պարզ չէ, թե որն է կնոջ բարեմասնությունների նման արագ աճի պատճառը, բայց որոշ ենթադրություններ ամեն դեպքում կարելի է անել. ընդհանուր հորմոնալ ֆոնի փոփոխություն, էկոլոգիական վիճակ: Ի դեպ, գիտնականները նշել են, որ ուսումնասիրության են առնվել միմիայն մեծ կրծքով բարեկազմ կանայք: Իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ բոլորովին հակառակ պատկերն է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 5 տասնամյակի ընթացքում «տղամարդու արժանիքը» արեւմտյան բնակիչների մոտ ոչ թե մեծացել է, այլ փոքրացել: Հիշեցնենք, որ տարիներ առաջ բրիտանացի գիտնականները ապացուցել էին անգլուհու կենսակերպի եւ նրա կրծքի չափի միջեւ կապը։ Ըստ նրանց, վերջին տասնամյակում անգլուհիների կրծքի չափը 2-րդից հասել է 3-րդի: Գիտնականների ասելով, ֆիզիոլոգիական նման փոփոխությունների պատճառը էստրոգենի ներգործությունն է կաթնագեղձերի հյուսվածքների վրա: Կանացի հորմոնների մակարդակի բարձրացման պատճառը, գիտնականների կարծիքով, կեղծ հորմոններն են կամ քիմիական նյութերը, որ կնոջ օրգանիզմում այնպիսի ռեակցիա են առաջացնում, ինչպիսին բնական էստրոգենը: Դրանք կարող են լինել կոնսերվանտները, սննդային հավելումները, նյութերը, որոնք օգտագործվում են պլաստիկ վիրահատությունների ժամանակ: «Մեր օրերում արհեստական հորմոնները օրգանիզմ են մտնում սննդի, կոսմետիկայի միջոցով, կարելի է ասել՝ նույնիսկ օդից»,- ասել է լոնդոնյան կանացի կլինիկաներից մեկի բժիշկը: Ավելի վաղ Դարվինի անվան հետազոտական կենտրոնի բժիշկներից մեկը նկարագրել էր, թե ինչպիսին է լինելու մարդկությունը ապագայում: Այդ զեկույցի համաձայն, 3000թ. տղամարդու «սեռական օրգանը» ավելի մեծ է լինելու, կանացի կուրծքը` ավելի ճոխ, մարդկանց հասակը` 2 մետրից բարձր, մաշկը` սրճագույն, իսկ կյանքի տեւողությունը` 120 տարի: