Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդը երեկ քննարկման էր դրել գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրի իր նախագիծը: Որպեսզի գիտությունը ծառայի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ անվտանգության ապահովմանը, մեր գիտնականները գտնում են, որ հիմնովին պետք է վերակառուցվի ՀՀ ԳԱԱ-ն: Անհրաժեշտ են համարում գիտական գործունեության կազմակերպման, խորհրդատվության եւ փորձաքննության իրականացման նպատակով ստեղծել Հանրապետական Մասնագիտական խորհուրդների սկզբունքորեն նոր համակարգ: Պահանջում են ստեղծել …
կարդալ ավելինԳիտությանը տրամադրված միջոցների կեսը կազմում են արտասահմանյան գրանտները: Այս մասին այսօր հայտարարել է ՀՊՃՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Հարություն Թերզյանը՝ համալսարանի տարեկան գիտաժողովի բացման ժամանակ: Ըստ նրա՝ 2005թ. գրանտների հաշվին ֆինանսավորումը կազմել է 93 մլն դրամ, ինչը խոսում է հայկական գիտության նկատմամբ հետաքրքրության մասին: Հ. Թերզյանն ընդգծեց նաեւ, որ եթե զարգացած երկրներում գիտությունն ապահովում է տնտեսական …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանը` բնակելի շենքերի բակերը քիչ համարելով՝ արդեն անցել է գիտական ինստիտուտների բակերի վաճառքին, որոնք, անկեղծ ասած, ավելի յուղոտ պատառներ են: Այդ ինստիտուտները գտնվում են քաղաքի լավ հատվածներում եւ ունեն շատ ավելի մեծ կանաչապատ բակեր: Այս անգամ քաղաքապետարանի սեփականատիրական նկրտումների ցայտուն դրսեւորումներից էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի (ԸԱՔ) ինստիտուտին պատկանող բակային …
կարդալ ավելինOգոստոսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կկայանա Ռազմական գիտությունների ակադեմիայի (ՌԴ) ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Արկադի Սարգսյանի մենագրության՝ «20-րդ դարի հայ ռազմական գիտնականները, կոնստրուկտորները, արտադրողներն ու փորձարկողները» խորագիրը կրող երկրորդ եւ երրորդ հատորների շնորհանդեսը: Մենագրության երկրորդ հատորում տեղ են գտել հայ ականավոր ավիակոնստրուկտորների, հրթիռագետների, թռչող սարքերի փորձարկողների, ինչպես նաեւ՝ սարքաշինության, հրթիռային եւ …
կարդալ ավելինՀասարակության քաղաքական կյանքի, ժողովրդի քաղաքական պատմության իմացությունն անհնարին է առանց նրա քաղաքական էլիտայի հետազոտության: Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն, ըստ էության, ներկայացնում է որպես փոփոխվող, միմյանց հաջորդող քաղաքական էլիտաների պատմություն: Դա հասարակության սոցիալ-քաղաքական, հոգեւոր գործառության օրինաչափությունն է: Նրանցով են գաղափար կազմում վարվող քաղաքականության, ազգի քաղաքական ձգտումների, կարողությունների վերաբերյալ: Ինչպես գրախոսվող մենագրությունում է արժեւորվում` առանց քաղաքական էլիտայի՝ կույր …
կարդալ ավելինՄինչ նախագահի աշխատակազմը վերահսկում է ասպիրանտուրայի ընդունելության քննությունները՝ իբրեւ թե պատահական մարդկանց մուտքը գիտության ասպարեզ թույլ չտալու համար, ավելանում է գիտության դոկտոր դարձած պաշտոնյաների թիվը: Այս անգամ տնտեսագիտության դոկտորի կոչում ստանալու հայտ է ներկայացրել Ռուսաստանի հարավային շրջանում Հայաստանի հյուպատոս, Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը՝ պաշտպանելով «Ազատ տնտեսական գոտիների ստեղծման տնտեսամեթոդական եւ կազմակերպատնտեսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով …
կարդալ ավելինՎերջին տարիներին մեր պաշտոնյաների շրջանում նոր մոդա է արմատավորվել: Առանձնատներից, զրահապատ մեքենաներից ու սափրագլուխներից բացի, նրանցից ոմանք ցանկանում են գիտական աստիճան ստանալ: Թե ինչի համար՝ դժվար է ասել, սակայն, որ նման միտում կա, ակնհայտ է: Անցած շաբաթ գիտական աստիճան ունեցող պաշտոնյաների շարքը համալրեց Ռուսաստանի Հարավային շրջանում Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը, որը բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից …
կարդալ ավելինՆախորդ տարեսկզբին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Դ. Բոլդշվիլլերի գլխավորությամբ Հայաստան ժամանեցին ԱՄՆ-ի Ազգային գիտահետազոտական խորհրդի գիտության եւ տեխնիկայի հայաստանյան 6 հոգանոց հանձնախմբի անդամները: Հայաստանի գիտատեխնիկական համակարգի ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարներն ուսումնասիրելուց հետո հանձնախմբի` վերջերս ներկայացրած հաշվետվության մեջ տեղ են գտել մանրամասն տեղեկություններ 2003-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի ֆինանսավորման աղբյուրների եւ զանազան գրանտային ծրագրերի …
կարդալ ավելինՆովոսիբիրսկի գիտնականներն առաջարկում են ալկոհոլիզմի, թմրամոլության եւ դեպրեսիաների բուժման համար կիրառել ճիպոտահարումը: Նրանց կարծիքով՝ այս վիճակների առաջացման պատճառը մարդու օրգանիզմում, այսպես կոչված, «երջանկության հորմոնների»՝ էնդորֆինների պակասն է: Իսկ ճիպոտով ծեծն ակտիվացնում է էնդորֆինային ռեցեպտորները, տեղի է ունենում հորմոնի արտազատում արյան մեջ, եւ հիվանդի վիճակը բարելավվում է: Բուժման նպատակով խորհուրդ է տրվում անցկացնել ճիպոտաբուժության 30 պրոցեդուր, …
կարդալ ավելինՄեծ Բրիտանիայի կառավարությունը մի քանի օր առաջ կլոնավորված ոչխար Դոլլիի ստեղծող գիտնական Յան Վիլմուտին թույլ է տվել մարդկային սաղմի կլոնավորման փորձերը շարունակել։ Դեռ 2002 թվականին Վիլմուտի գլխավորած գիտնականների խումբն ապացուցել էր, որ մարդկային սաղմի մեջ հայտնաբերած ցողունային կոչվող բջիջները կարելի է օգտագործել մարդու հյուսվածքների արհեստական աճեցման համար: Այդ բջիջների օգնությամբ գիտնականները հույս ունեն բուժել հենաշարժական …
կարդալ ավելինՀայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահության անդամ եւ հայտնի գյուտարար Կառլոս Դանիելյանը 160 գյուտերի եւ գիտական առաջարկների հեղինակ է: Նրա հերթական գաղափարը մի պարզ եւ հետաքրքիր հայտնագործություն էր: Մտահոգված ողջ աշխարհում եւ հատկապես Հայաստանում ծառերի ու անտառների մասսայական ոչնչացման իրողությամբ` նա պատրաստել է մի սարք, որի օգնությամբ ընդամենը 15 վայրկյանում կարելի է ծառ «տնկել»: Այս պարզագույն եւ …
կարդալ ավելին