Նովոսիբիրսկի գիտնականներն առաջարկում են ալկոհոլիզմի, թմրամոլության եւ
դեպրեսիաների բուժման համար կիրառել ճիպոտահարումը: Նրանց կարծիքով՝ այս
վիճակների առաջացման պատճառը մարդու օրգանիզմում, այսպես կոչված,
«երջանկության հորմոնների»՝ էնդորֆինների պակասն է: Իսկ ճիպոտով ծեծն
ակտիվացնում է էնդորֆինային ռեցեպտորները, տեղի է ունենում հորմոնի
արտազատում արյան մեջ, եւ հիվանդի վիճակը բարելավվում է: Բուժման նպատակով
խորհուրդ է տրվում անցկացնել ճիպոտաբուժության 30 պրոցեդուր,
յուրաքանչյուրը՝ նստատեղի հատվածի 60 հարվածից: Հարվածները պետք է հասցվեն
ամբողջ ուժով՝ միջին կազմվածքի տեր մարդու կողմից: Մեթոդը հաջողությամբ
փորձարկվել է կամավոր թմրամոլների վրա: Մեթոդի հեղինակ, կենսաբանական
գիտությունների դոկտոր Սերգեյ Սպերանսկին ՌԴ Առողջապահության
նախարարության հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտից պարզաբանում է, որ
հետույքային մասի վերքերն ամոքելու համար օրգանիզմը «լարում է
իմունիտետը», համախմբում ռեսուրսները, ինչն օգնում է վերականգնել
հիվանդների հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Բժշկի այլ գիտական
աշխատություններից են հեքիմների թեստավորումը սպիտակ մկների վրա,
հրաշագործ սրբապատկերի ազդեցությունը թունավորված մկների վրա եւ այլն:
Մ.Վ.