Հեռու մնացեք գիտությունից

19/07/2005

Մինչ նախագահի աշխատակազմը վերահսկում է ասպիրանտուրայի ընդունելության
քննությունները՝ իբրեւ թե պատահական մարդկանց մուտքը գիտության ասպարեզ
թույլ չտալու համար, ավելանում է գիտության դոկտոր դարձած պաշտոնյաների
թիվը: Այս անգամ տնտեսագիտության դոկտորի կոչում ստանալու հայտ է
ներկայացրել Ռուսաստանի հարավային շրջանում Հայաստանի հյուպատոս, Շիրակի
նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը՝ պաշտպանելով «Ազատ տնտեսական գոտիների
ստեղծման տնտեսամեթոդական եւ կազմակերպատնտեսական հիմնահարցերը ՀՀ-ում»
թեմայով ատենախոսությունը: Կարծում ենք, պրն Գոմցյանը կարող էր
ատենախոսություն գրել առավելագույնը «Դիվանագիտությունը՝ պանրի արտահանման
բնագավառում» թեմայով: Ինչպես հայտնի է, հյուպատոսի պաշտոնում
նշանակվելուց հետո Արարատ Գոմցյանը զբաղվում է պանրի բիզնեսով: Եվ
ընդհանրապես, Արարատ Գոմցյանի լավագույն ներդրումը գիտության ասպարեզում
այն կլիներ, որ նա հնարավորինս հեռու մնար գիտությունից: