Գիտությունն ապրում է գրանտներով

26/10/2005

Գիտությանը տրամադրված միջոցների կեսը կազմում են արտասահմանյան գրանտները: Այս մասին այսօր հայտարարել է ՀՊՃՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Հարություն Թերզյանը՝ համալսարանի տարեկան գիտաժողովի բացման ժամանակ: Ըստ նրա՝ 2005թ. գրանտների հաշվին ֆինանսավորումը կազմել է 93 մլն դրամ, ինչը խոսում է հայկական գիտության նկատմամբ հետաքրքրության մասին: Հ. Թերզյանն ընդգծեց նաեւ, որ եթե զարգացած երկրներում գիտությունն ապահովում է տնտեսական աճի 90%-ը, ապա մեր երկրում այդ ցուցանիշը չի անցնում 1-2%-ից: