գիտություն

Մրցանակներ են ստացել

08.09.2011

ԳԱԱ նախագահությունում այսօր հրապարակվել են 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ: Հաղթողներ են ճանաչվել` 1. Տաթեւիկ Շախկուլյանը (Երեւանի Կոմիտասի …

կարդալ ավելին

Այսօր կվավերացվի «սպանությունը»

01.09.2011

Կառավարությունն իր այսօրվա նիստում պատրաստվում է ոչնչացնել Հայաստանի լավագույն գիտական հիմնարկը` աշխարհահռչակ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտը: Այդ պրոցեսը իրենք արեցին երեք փուլով, մեկը մեկից աբսուրդ: Առաջին աբսուրդ-փուլով «Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտ» աշխարհով մեկ հայտնի անվանումը վերափոխեցին «Ազգային լաբորատորիա» անվանմամբ, առանց ՖԻԶԻԿԱ բառի: Երկրորդ աբսուրդ-փուլով Ֆիզիկայի ինստիտուտի համակարգումը հանձնեցին կենտրոնական բանկի փոխտնօրեն Ներսես Երիցյանին, ով հայտնի է ամեն …

կարդալ ավելին

Առանց գիտության որեւէ երկիր չի կարող զարգանալ

25.08.2011

1995թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Բոզե-կոնդենսացիա անվանմամբ ֆիզիկական երեւույթի փորձարարական իրականացումը ալկալիական մետաղների նոսր ատոմական գազերում: Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսատը (այսպիսին է լրիվ անվանումը) նյութի նոր վիճակ է, որը կարեւոր հետազոտական առարկա է ժամանակակից ֆիզիկայի զարգացման տեսակետից: 1996թ. հունվարից Արթուր Իշխանյանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել այդ երեւույթով, իսկ վերջին տարիներին բացառապես զբաղվում է դրանով՝ գործընկերների հետ Հայաստանում …

կարդալ ավելին

Հարուստ դժբախտություն

25.08.2011

ԱՄՆ Կորնելի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչն է ժամանակակից մարդը գնահատում ամենից ավելի: Հետազոտության մասնակիցները պետք է ընտրություն կատարեին գիտնականների առաջարկած` ավելի մեծ եկամուտով եւ ավելի երջանիկ կենսակերպերի միջեւ: Պարզվել է, որ ժամանակակից մարդիկ մշտապես ձգտում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, նույնիսկ, եթե այն ավելացնում է սթրեսներն ու իրենց ավելի …

կարդալ ավելին

Կարճաժամկետ կանխատեսումներ

24.08.2011

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են մի հատված, որը պատասխանատու է կարճաժամկետ կտրվածքով կանխատեսումների համար: Սենթ Լյուիսի, Վաշինգտոնի համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի մասնագետ Ջեֆրի Զաքսը պարզել է դա` իրականացնելով ուղեղի սկանավորման մի շարք հետազոտություններ: Հետազոտությունն իրականացնելու համար նա հավաքել է կամավորների մի խումբ: Կամավորներին առաջարկվել է դիտել տեսանյութերի մի շարք, որտեղ պատկերված են կենցաղային տեսարաններ (օրինակ` սպասք լվանալու …

կարդալ ավելին

98.7 մլն օրգանիզմ

24.08.2011

Կենսաբանները ներկայացրել են բնության մեջ ապրող կենդանի օրգանիզմների տեսակների կոնկրետ քանակը: PLoS One ամսագրում հրապարակված գիտնականների հոդվածում ներկայացված տվյալների համաձայն, մոլորակի վրա գոյություն ունի 8,7 մլն տեսակի օրգանիզմ, որից 7,7 մլն-ը կենդանիներ են: Աշխատության շրջանակներում գիտնականները հաշվել են միայն էուկարիոտները` այն օրգանիզմները, որոնց բջիջները միջուկ ունեն: Այդ պատճառով, օրինակ, բակտերիաները եւ արխեյները դուրս են մնացել …

կարդալ ավելին

Դեպի անմահություն

15.07.2011

Բրիտանացի գիտնական Օբրի դի Գրեյը հայտարարել է, որ աշխարհում արդեն ծնվել է մարդ, ով կապրի 150 տարի, իսկ առաջիկա 20 տարում կծնվի 1000 տարի ապրելու ունակ մարդ: Գիտնականը համոզված է, որ իր կյանքի ընթացքում դեռ կտեսնի, թե ինչպես բժշկությունը կստեղծի ծերության դեմ պայքարի միջոցներն ու հնարավորությունները, կբացահայտվեն ծերանալու ընթացքում առաջացող բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոցները: «Շատ …

կարդալ ավելին

Աստղերը, գիտությունը եւ երաժշտությունը

14.07.2011

Հունիսի 20-25-ը Կանարյան կղզիներում` Տեներիֆեում կայացավ «Starmus» (Stars and Music) աստղագիտության առաջին փառատոնը, որը յուրօրինակ գիտական, փիլիսոփայական եւ երաժշտական իրադարձություն էր: Փառատոնի մտահղացման հեղինակը, գլխավոր կազմակերպիչը եւ տնօրենը մեր հայրենակիցն է` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի («Instituto de Astrofisica de Canarias» (IAC) աշխատակից, աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը: 2002թ. Կանարյան կղզիների իշխանությունները Գ. Իսրաելյանին պարգեւատրեցին …

կարդալ ավելին

Միկրոէլեկտրոնիկան՝ մարդկության կենսակերպի որոշիչ

14.07.2011

Սա էր «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանի ելույթի բովանդակությունը STARMUS փառատոնում, որը նվիրված էր Յուրի Գագարինի պատմական թռիչքի 50-ամյակին: Ընդամենը 50 տարում մարդկության պատմության մեջ գրանցված ամենանշանակալի ձեռքբերումների եւ Տիեզերքի հետազոտման ու նվաճման ժամանակագրության մի յուրօրինակ համայնապատկեր, որը ներկայացնում էր միկրոէլկտրոնիկայի զարգացման պատմությանը զուգահեռգ մարդկության ամենաանհավանական նվաճումների ժամանակագրությունը: Իհարկե, հաշվողական տեխնիկայի եւ ինֆորմատիկայի, ավտոմատացման եւ …

կարդալ ավելին

Արհեստական ինտելեկտ ստեղծելու ճանապարհին

17.06.2011

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրին եւ դրա միջոցառումների ժամանակացույցին, «մի փաստաթուղթ, որը ոլորտի զարգացման թիրախային նպատակակետերի, դրանց հասնելուն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատման չափորոշիչների ամբողջությունն է» (մեջբերում պաշտոնական հաղորդագրությունից)։ Հասարակ մահկանացուներին անհասկանալի թվացող այս նախադասությունը, պարզվում է, շատ կարեւոր իմաստ ունի եւ ազդարարում է մեր գիտության …

կարդալ ավելին

«Ավանակներին ու գիտնականներին՝ մի կողմ»

20.05.2011

Եգիպտական արշավանքի ամենաթեժ պահին Նապոլեոնի ասած այս միտքն արդեն թեւավոր է դարձել: Այսինքն, այն ղեկավարը, ով ուսերին գլուխ ունի, հասկանում է` պատերազմի ժամանակ, այսինքն` անգամ ամենաճակատագրական պահերին թշնամու գնդակներից պետք է հնարավորինս պաշտպանել ավանակներին (որպես փոխադրամիջոց) եւ գիտնականներին: Այսօր, սակայն, առաջնայնությունը տրվում է բացառապես ավանակներին: Հակառակ դեպքում` ինչո՞վ բացատրել, որ Հայաստանի գիտությանը հատկացվում է բյուջեի …

կարդալ ավելին

Բողոքել է

16.04.2011

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհել է ԳԱԱ անդամների ընտրության համակարգից` ասելով, թե այն վերանայման կարիք ունի: Ըստ նրա` անհրաժեշտ է նաեւ ոլորտը համալրել երիտասարդ մասնագետներով: Ռ. Մարտիրոսյանի ասելով` նախորդ տարվա ընտրություններում ակադեմիայի նոր անդամներ դարձան վաստակաշատ եւ արժանի գիտնականներ, ովքեր գիտությունը հարստացրել …

կարդալ ավելին

Ոդիսական՝ առանց Ոդիսեւսի

31.03.2011

Մարգարիտա Խաչատրյանը «168 Ժամ» օրաթերթի 2011թ. մարտի 22-ին հրապարակված «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գիրք Ա հատորի ոդիսականը» հոդվածում ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին մեղադրում է որպես թե իրեն խաբելու եւ Սփյուռքի նախարարության կողմից Արամ Հայկազի երկերը տպագրելու առաջարկը մերժելու, նախարարության տրամադրած գումարը ետ վերադարձնելու մեջ, որով ինքը հարկադրված է տպարանին մուծել գրքի տպագրության վրա …

կարդալ ավելին

Թիվը խիստ կրճատվել է

10.03.2011

Հայաստանում հաստատվել է գիտության բնագավառում թեմատիկ հայտերի ֆինանսավորման նոր կարգ, ըստ որի` մինչեւ 2010թ. գոյություն ունեցող 710 գիտական թեմաներից այժմ ֆինանսավորում կստանան ընդամենը 95-ը: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը երեկվա ասուլիսում ասել է, թե իր, ինչպես նաեւ՝ նախագահի Վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչեւ 2010թ. գոյություն ունեցող թեմատիկ ֆինանսավորումը չափազանց մեծ է …

կարդալ ավելին

Պատմության քառհատորյակներում

17.02.2011

Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում երեկ ներկայացրել է ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ-ի թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից՝ մինչեւ մեր օրերը, ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսին են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը …

կարդալ ավելին

Համարյա ռեկտոր

08.02.2011

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Տեխնիկական համալսարանի նախագահ է դարձել հայազգի միկրոկենսաբան Կարապետ Անդրանիկյանը: Պաշտոնապես գիտնականն իր աշխատանքը համալսարանի նախագահի պաշտոնում կսկսի ապրիլի 1-ից: Նշենք, որ Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում, կրթություն է ստացել Բեյրութում, ապա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում: Համբուրգի Տեխնիկական համալսարանը (Hamburg University of Technology (TUHH) Գերանիայի ամենաերիտասարդ եւ հաջողակ համալսարաններից է, հիմնադրվել է …

կարդալ ավելին

«Թռանք».50 տարի տիեզերքում

09.12.2010

2011թ. մարտի 21-26-ը Կանարյան կղզիներում` Տեներիֆեում տեղի կունենա «Starmus» փառատոնը. յուրօրինակ գիտական, երաժշտական եւ գեղարվեստական իրադարձություն` Իսպանիայի տուրիստական եւ աստղագիտական դրախտում: Փառատոնի մտահղացման հեղինակը եւ գլխավոր կազմակերպիչը, տնօրենը «Instituto de Astrofisica de Canarias» (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, աստղաֆիզիկ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է: Հիշեցնենք, որ միջազգային մեծ ճանաչում ունեցող մեր հայրենակից Գարիկ …

կարդալ ավելին

Կյանքի բնույթը երջանկության մեջ աճելն է

09.12.2010

Հարցազրույց Տրանսցենդենտալ մեդիտացիայի ուսուցիչ, «Մահարիշի» վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն, «Վեդայական կրթություն բոլոր սերունդների մայրերի համար» հ/կ նախագահ Սվետլանա Գալստյանի հետ – Տարօրինակ չէ՞ հնդկական վեդայական ուսմունքը Հայաստանում: – Մենք դա համարում ենք ոչ թե ուսմունք, այլ Մահարիշի վեդայական գիտություն եւ տեխնոլոգիա: Այն, ինչ մենք սովորեցնում ենք` ուսմունք, փիլիսոփայություն, կրոն, ներշնչանք, հիպնոս չէ: Այն պարզապես …

կարդալ ավելին

Կոչ է անում դադարեցնել ԳԱԱ-ի ընտրությունները

07.12.2010

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը բաց նամակ է հղել ՀՀ իշխանություններին` կոչ անելով դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրությունները եւ բարեփոխումներ իրականացնել գիտական կյանքում: «Հայաստանի պայմաններում ակադեմիկոսների ինստիտուտը կառուցված է մի շարք անհեթեթությունների վրա եւ, փաստորեն, կործանում է Հայաստանի գիտության ապագան: Այդ փաստը հայտնի է եւ հիմնավորված, ամեն դեպքում, մեր քննադատությունները երբեք չեն վիճարկվել: Ակադեմիան …

կարդալ ավելին

«Հայաստանում գիտությունը հետընթաց է ապրում»

09.11.2010

Հարցազրույց Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի (California state University, Northridge` CSUN) դասախոս, «ARPA» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանի հետ «ARPA» (Analysis, Research and Planning for Armenia, ARPA) ինստիտուտը հիմնվել է Լոս Անջելեսում 1992թ.: Անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ hետազոտություն, ուսումնասիրություն, ծրագրավորում Հայաստանի համար: Դեռեւս 1992թ. Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին ինստիտուտը գիտաժողով կազմակերպեց, որին հրավիրված 28 գիտնականները եկան …

կարդալ ավելին