Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում երեկ ներկայացրել է ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ-ի թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից՝ մինչեւ մեր օրերը, ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսին են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը եւ այլն: Քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, Երեւանի պետհամալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Առաջին հատորները լույս կընծայվեն 2011 թվականին: Նախատեսվում է նաեւ քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: