Բողոքել է

16/04/2011

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհել է ԳԱԱ անդամների ընտրության համակարգից` ասելով, թե այն վերանայման կարիք ունի: Ըստ նրա` անհրաժեշտ է նաեւ ոլորտը համալրել երիտասարդ մասնագետներով: Ռ. Մարտիրոսյանի ասելով` նախորդ տարվա ընտրություններում ակադեմիայի նոր անդամներ դարձան վաստակաշատ եւ արժանի գիտնականներ, ովքեր գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական գործերով: Սակայն միաժամանակ նաեւ քննադատել է այն գիտնականներին, ովքեր չեն կարողացել «հաղթել» այդ ընտրություններում, ու մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն` այն բարդում են Ակադեմիայի ղեկավարության վրա. «Այդ պահվածքը հարիր չէ այն մարդուն, ով ուզում է ակադեմիայի անդամ դառնալ: Այդ մարդիկ մեղքը իրենց մեջ փնտրելու փոխարեն` Ակադեմիայի կառուցվածքի մեջ են փորձում փնտրել»,- բողոքել է Մարտիրոսյանը: