ԱՄՆ Կորնելի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչն է ժամանակակից մարդը գնահատում ամենից ավելի: Հետազոտության մասնակիցները պետք է ընտրություն կատարեին գիտնականների առաջարկած` ավելի մեծ եկամուտով եւ ավելի երջանիկ կենսակերպերի միջեւ: Պարզվել է, որ ժամանակակից մարդիկ մշտապես ձգտում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, նույնիսկ, եթե այն ավելացնում է սթրեսներն ու իրենց ավելի դժբախտ դարձնում: