Կարճաժամկետ կանխատեսումներ

24/08/2011

Գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են մի հատված, որը պատասխանատու է կարճաժամկետ կտրվածքով կանխատեսումների համար: Սենթ Լյուիսի, Վաշինգտոնի համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի մասնագետ Ջեֆրի Զաքսը պարզել է դա` իրականացնելով ուղեղի սկանավորման մի շարք հետազոտություններ: Հետազոտությունն իրականացնելու համար նա հավաքել է կամավորների մի խումբ: Կամավորներին առաջարկվել է դիտել տեսանյութերի մի շարք, որտեղ պատկերված են կենցաղային տեսարաններ (օրինակ` սպասք լվանալու տեսարան): Պարզվել է, որ ուղեղի միջին մասում տեսանյութը դիտելիս նկատվել է ակտիվություն, ինչը թույլ է տալիս մարդուն կանխատեսել տեսանյութում պատկերված գործողությունների ընթացքը: Այսինքն, ուղեղը ակտիվ մասնակցել է տեսանյութում պատկերված իրադարձությունների վերլուծությանը եւ արտադրվող դոպամին հորմոնի շնորհիվ փորձել է կանխատեսումներ անել: