գիտություն

Ցմահ ազատազրկում` «պատվո սպանության» համար

29.04.2010

Թուրքիայի դատարանը երեկ ցմահ ազատազրկման է դատապարտել 7 տղամարդու, ովքեր 2009թ. 44 մարդու էին սպանել երկրի հարավ-արեւելյան շրջանում: DPA գործակալության փոխանցմամբ, Մարդին ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բիլջե գյուղում անցյալ տարվա մայիսին դիմակավորված հանցագործները ներխուժել են մի տուն, որտեղ պսակադրության արարողություն է ընթացել, եւ ինքնաձիգներից կրակ են բացել մարդկանց վրա: Տեղացիների վկայությամբ` հարձակվողների եւ …

կարդալ ավելին

Հույս չունենաք

24.04.2010

«Ցանկացած կառավարության գերնպատակներից է մրցունակ տնտեսություն ստեղծելը: Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով` հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա: Եվ սա է մեր տեսլականը ՀՀ հեռանկարային երկարաժամկետ զարգացման ծրագրով»,- երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, թե …

կարդալ ավելին

Ուղեղի մենիշխան թագավորությունը

08.04.2010

Բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը եւ հասարակական կյանքում անհրաժեշտ, թերեւս, բոլոր պրոցեսների անկասելի կոմպյուտերիզացումն անվերջանալի մի շղթա է։ Եվ այդ շղթայում շատ հաճախ տեղ են գտնում այնպիսի հայտնագործություններ, որոնք ստիպում են ընդունել. համակարգչային ծրագրերը ոչ միայն արվեստ, բժշկություն եւ այլ գիտություններ են մուտք գործել, այլեւ՝ ուղղակիորեն ներխուժել են մարդու ուղեղն ու քչփորում են ամեն մի ծալքը։ …

կարդալ ավելին

Ինչից են ոչնչացել դինոզավրերը

07.03.2010

Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ դինոզավրերի ոչնչացման պատճառը հսկայական երկնաքարի ընկնելն է: Նման եզրահանգում է արել 41 գիտնականներից կազմված խումբը` Եվրոպայից, Մեքսիկայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից, որոնք ներկայացրել են 20 տարվա գիտական աշխատանքի արդյունքները: 15 կմ տրամաչափով երկնաքարի հետքը հայտնաբերվել է Մեքսիկայում: Իսկ այդ երկնաքարի ընկնելու ժամանակը համընկնում է շուրջ 160 մլն տարի տեւած դինոզավրերի …

կարդալ ավելին

Պարգեւատրվել է հետմահու

09.02.2010

«Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի 5-ամյակի կապակցությամբ ԳԱԱ նախագահությունը վաստակագրերով եւ պատվոգրերով է պարգեւատրել հանդեսի մի քանի աշխատակիցների եւ հանդեսի կայացման գործում մեծ վաստակ ունեցող անձանց: Հետմահու վաստակագրով է պարգեւատրվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

կարդալ ավելին

«Համբարձումյանի երկրում մարդկանց 90%-ը աստղագիտությունից չունի տարրական գիտելիքներ»

19.12.2009

Գարիկ Իսրաելյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հաստիքային հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար: Նրա ամենանշանակալի աշխատությունները լույս են տեսել հանրահայտ «Nature» գիտական հանդեսում եւ գիտական աշխարհահռչակ այլ ամսագրերում: Տիեզերքում սեւ խոռոչների գոյացման մասին Ջոն Մայքլի նախնական գաղափարի հայտարարումից 200 տարի հետո Գ. Իսրաելյանը ղեկավարեց մի աշխատախումբ, որն ապացուցեց սեւ անցքերի առաջացման …

կարդալ ավելին

Ուսյալ զավակների երկիրը

17.12.2009

Մի քանի օր առաջ այցելել էի Երեւանի պետական համալսարանի Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք: Միջանցքում մի աղջիկ թուղթ էր բաժանում: Վերցրեցի: Փոքրիկ թղթի կտորի վրա գրված էր՝ «Լայֆ քոմփնի Գիտություն գրուպ» եւ մեկ քաղաքային ու ինը բջջային հեռախոսահամարներ: Առաջարկում էին զանգահարել ամեն օր եւ ցանկացած ժամի: «Մենք աշխատում ենք ձեզ համար, եւ համար 1-ինն ենք Հայաստանում»,- …

կարդալ ավելին

Նախագահականից` Ադրբեջան

19.11.2009

Նախօրեին Ադրբեջանում Վրաստանի դեսպան է նշանակվել Իվանե Նոնիաշվիլին, ով մինչ այդ ղեկավարում էր Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի ծառայությունը: Դեսպանի պաշտոնում նա փոխարինելու է Նիկոլոզ Նաթբիլաձեին, ով Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր սկսած 2007թականից:

կարդալ ավելին

Մատենադարանը երբեք լճացման մեջ չի եղել

17.11.2009

«168 Ժամ» պարբերականում (14-16 նոյեմբերի) «Կոչումներ փախցնելու անբարոյականությունը մտել է գիտություն» ծավալուն հոդված-հարցազրույցի Մատենադարանին վերաբերող մասը ոչ միայն անընդունելի է տեսական հարցադրումների առումով, այլեւ ճիշտ չեն ներկայացված անգամ վերջին տասնամյակների հստակորեն ֆիքսված փաստական տվյալները: Պետք է խոստովանեմ, որ մարդկայնորեն շատ դժվար է այս պատասխանը գրելը, քանի որ, ինչպես այս հրապարակումը պատրաստած Լիլիթ Ավագյանն է նշում, …

կարդալ ավելին

Էկզոմոլորակները լուծեցին արեգակի հանելուկը եւ նպաստեցին երկիր-2-ի որոնմանը

13.11.2009

Գիտնականները բացահայտել են Արեգակի վրա լիթիումի դեֆիցիտի պատճառը։ Այդ ֆունդամենտալ խնդիրը 60 տարի շարունակ սպառնում էր աստղերի ձեւավորման եւ էվոլյուցիայի տեսությանը։ Երբ աստղագետներին կշտամբում են այն բանի համար, որ աստղերի ուսումնասիրությունը կտրված է տնտեսության խնդիրներից, նրանք սովորաբար պատասխանում են կեսկատակ-կեսլուրջ այսպիսի արտահայտությամբ. «Հապա մի ինքդ քեզ նայիր. դու 90%-ով «աստղային զավակ ես»։ Եվ իրոք, մեր …

կարդալ ավելին

Մահացել է Գինզբուրգը

09.11.2009

Նախօրեին Մոսկվայում 93 տարեկան հասակում վախճանվել է ակադեմիկոս, ֆիզիկայի ասպարեզում 2003թ. Նոբելյան մրցանակակիր Վիտալի Գինզբուրգը: Նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր: Ֆիզիկոսն աշխատում էր օպտիկայի, տեսական ֆիզիկայի ոլորտում, ուսումնասիրում գործընթացները պլազմայում: 1998թ. նրա նախաձեռնությամբ կազմավորվեց «սուտ գիտության դեմ հանձնաժողովը»: Հայտնի դարձան նաեւ գիտնականի հայտարարությունները կրոնի առնչությամբ. Գինզբուրգը իրեն հետեւողական աթեիստ էր համարում: 2003թ. նա, երկու …

կարդալ ավելին

Մխիթարվենք. «մարդ բանական» ենք

07.11.2009

– Դուք զբաղվում եք գենետիկայով, մարդաբան եք, ուսումնասիրում եք մարդու ծագումը, զարգացումը, այդ թվում` էթնիկական խմբերի ծագումն ու զարգացումը: Հատկապես մեր տարածաշրջանում սուր են ընկալվում հարցերը` ո՞ւմ արմատներն են ավելի հին, ովքե՞ր են ի սկզբանե ապրել այս տարածքում: Գիտությունը կարո՞ղ է հիմնավորումներով տալ այս հարցերի պատասխանը: – Իհարկե: Հատկապես վերջին 20-25 տարիների ընթացքում կտրուկ առաջընթաց …

կարդալ ավելին

Հավանությունների շարքը շարունակվում է

25.09.2009

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում տնտեսագետ գիտնականները քննարկեցին հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքները: ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը բացման խոսքում նշեց, որ սահմանի բացման տնտեսական հարցերը այսօր ավելի քիչ ու պակաս խորությամբ են քննարկվում, քան զուտ քաղաքական խնդիրները, այդ պատճառով իրենք որոշել են նման միջոցառում կազմակերպել: Սկզբում …

կարդալ ավելին

Գիտական մրցանակ

19.04.2009

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` …

կարդալ ավելին

Մերժել են հրավերը

16.04.2009

Նախօրեի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները չեն մեկնել Բաքու` մասնակցելու Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված քննարկումներին: Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը` Մուստաֆա Կաբակչին, բացատրել է, թե ինչու չի ցանկացել ընդունել իր ադրբեջանցի գործընկերների հրավերը: «Որպեսզի ես մեկնեի Բաքու` կուսակցության ղեկավարած մարմինները պետք է նախապես համապատասխան …

կարդալ ավելին

Մեղադրել են Իսրայելին

26.03.2009

Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գաշգավին երեքշաբթի օրն Իսրայելի իշխանություններին մեղադրել է պաղեստինյան ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան պաշտոնյա Քամալ Մեդհատի սպանության մեջ: Վերջինս զոհվել է երկուշաբթի օրն իրականացված պայթյունի հետեւանքով, երբ ավտոմեքենայով մոտենում էր Սիդոն քաղաքի մերձակա փախստականների ճամբարի մուտքին: Գաշգավին հայտարարել է, թե Իսրայելը երկար ժամանակ փորձում է պառակտել պաղեստինցիներին:

կարդալ ավելին

Փող են տպում

17.03.2009

«ԱՄՆ-ը նոր «Մեծ ճգնաժամ» չի ապրի»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: «Կարծում եմ՝ մենք խուսափել ենք այդ ռիսկից»,- ասել է նա: Քննարկելով Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանում իշխանությունների կողմից վարած դրամավարկային քաղաքականության թեման, Բերնանկեն հայտարարել է, որ այդ ժամանակ ԴՊՀ-ն «երկու սխալ էր թույլ տվել». նախ` թույլ է տվել, որպեսզի փողի …

կարդալ ավելին

Ազգային նոր գիտատեխնոլոգիական ակադեմիա` Հայաստանում

14.03.2009

Երեկ Հայաստանի Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիան հանրությանը, մասնավորապես՝ գիտնականներին, ներկայացրեց իր անդրանիկ «Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիայի տեղեկագիր» պարբերականը: Այն, ինչպես վստահեցրեց պարբերականի գլխավոր խմբագիր Արեգ Սիմոնյանը, լույս կտեսնի տարին 4 անգամ: «Հայ իրականության մեջ դեռեւս գոյություն չունի տեխնոլոգիաներին վերաբերող նմանատիպ լրագիր, եւ սա առաջին փորձն է Հայաստանում, որ մասնավոր կազմակերպությունը ստեղծում է նման պարբերական: ԳՏԱԱ-ն որոշեց հիմնադրել …

կարդալ ավելին

Լուժկովի գծով

06.03.2009

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին պարգեւատրել է ՌԴ մայրաքաղաքի կառավարության պատվոգրով: «Մոսկվայի քաղաքագլուխը կարգադրություն է ստորագրել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին Մոսկվայի հետ Աբխազիայի Հանրապետության համագործակցության զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար եւ 60-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության պատվոգրով պարգեւատրելու մասին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը:

կարդալ ավելին

Մեղավորը մարդն է

24.01.2009

Կլիմայական փոփոխությունների գծով ՄԱԿ-ի մասնագետ Դեւիդ Վոգանն ուսումնասիրում է սառցադաշտերը: Նրա ուսումնասիրման օբյեկտը՝ 2 կմ լանությամբ Շելդոն ոչ մեծ սառցադաշտը, բառացիորեն աչքի առաջ հալվում է: «Անտարկտիդայի թերակղզում սառցադաշտերի հալումը կլիմայի մարդածին փոփոխությունների հետեւանքն է: Դրանք նվազում են մթնոլորտ գազերի արտանետման պատճառով: Ամեն ինչի մեղավորը մարդն է»,- ասում է նա: Խմելու ջրի համաշխարհային պաշարների մեծ մասը …

կարդալ ավելին