Նախօրեին Մոսկվայում 93 տարեկան հասակում վախճանվել է ակադեմիկոս, ֆիզիկայի ասպարեզում 2003թ. Նոբելյան մրցանակակիր Վիտալի Գինզբուրգը: Նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր: Ֆիզիկոսն աշխատում էր օպտիկայի, տեսական ֆիզիկայի ոլորտում, ուսումնասիրում գործընթացները պլազմայում: 1998թ. նրա նախաձեռնությամբ կազմավորվեց «սուտ գիտության դեմ հանձնաժողովը»: Հայտնի դարձան նաեւ գիտնականի հայտարարությունները կրոնի առնչությամբ. Գինզբուրգը իրեն հետեւողական աթեիստ էր համարում: 2003թ. նա, երկու այլ գիտնականների՝ Աբրիկոսովի եւ Լեգգետի հետ, ֆիզիկայի բնագավառում արժանացել էր Նոբելյան մրցանակի: