Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին պարգեւատրել է ՌԴ մայրաքաղաքի կառավարության պատվոգրով: «Մոսկվայի քաղաքագլուխը կարգադրություն է ստորագրել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշին Մոսկվայի հետ Աբխազիայի Հանրապետության համագործակցության զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար եւ 60-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության պատվոգրով պարգեւատրելու մասին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը: