Մեղադրել են Իսրայելին

26/03/2009

Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գաշգավին երեքշաբթի օրն Իսրայելի իշխանություններին մեղադրել է պաղեստինյան ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան պաշտոնյա Քամալ Մեդհատի սպանության մեջ: Վերջինս զոհվել է երկուշաբթի օրն իրականացված պայթյունի հետեւանքով, երբ ավտոմեքենայով մոտենում էր Սիդոն քաղաքի մերձակա փախստականների ճամբարի մուտքին: Գաշգավին հայտարարել է, թե Իսրայելը երկար ժամանակ փորձում է պառակտել պաղեստինցիներին: