Ինչից են ոչնչացել դինոզավրերը

07/03/2010

Գիտնականները վերջնականապես համոզվել են, որ դինոզավրերի ոչնչացման պատճառը հսկայական երկնաքարի ընկնելն է: Նման եզրահանգում է արել 41 գիտնականներից կազմված խումբը` Եվրոպայից, Մեքսիկայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից, որոնք ներկայացրել են 20 տարվա գիտական աշխատանքի արդյունքները: 15 կմ տրամաչափով երկնաքարի հետքը հայտնաբերվել է Մեքսիկայում: Իսկ այդ երկնաքարի ընկնելու ժամանակը համընկնում է շուրջ 160 մլն տարի տեւած դինոզավրերի թագավորության ավարտի ժամանակահատվածին: