Մեղավորը մարդն է

24/01/2009

Կլիմայական փոփոխությունների գծով ՄԱԿ-ի մասնագետ Դեւիդ Վոգանն ուսումնասիրում է սառցադաշտերը: Նրա ուսումնասիրման օբյեկտը՝ 2 կմ լանությամբ Շելդոն ոչ մեծ սառցադաշտը, բառացիորեն աչքի առաջ հալվում է: «Անտարկտիդայի թերակղզում սառցադաշտերի հալումը կլիմայի մարդածին փոփոխությունների հետեւանքն է: Դրանք նվազում են մթնոլորտ գազերի արտանետման պատճառով: Ամեն ինչի մեղավորը մարդն է»,- ասում է նա: Խմելու ջրի համաշխարհային պաշարների մեծ մասը գտնվում է սառցադաշտերում: Դրանք գրեթե բոլորը ենթակա են հալման: Մասնագետների կանխատեսումները մխիթարիչ չեն: «Մթնոլորտ այնքան գազեր են արտանետվել, որ դրանք բացասական ներգործություն կունենան երկար ժամանակ: Մենք կապրենք մշտապես փոփոխվող կլիմայի պայմաններում: Հարցն այն է, թե ինչ է մեզ սպասում 50-100 տարի հետո»,- ասում է Վոգանը: