Թռչող ափսե՝ Երեւանում

12/10/2010

Դեռեւս դեկտեմբերին Չինաստանում չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին պատմությունը մեծ աղմուկ էր առաջացրել աշխարհում: Հրապարակվել էր մի տեսանյութ, որը Շանհայում 1987թ. օգոստոսի 27-ին նկարահանել էր չինացի օդաչուներից մեկը: Վերջինս շուրջ 20 տարի տեսանյութը պահել էր արխիվում, ընդ որում՝ գաղտնի մակագրությամբ: Տեսանյութում պարզ երեւում է լուսարձակվող օբյեկտը, որը թռչում է բավական մեծ բարձրությամբ՝ դեղին երկճեղքված հետք թողնելով: Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ՝ մայիսի 26-ին, ժամը 12:23-12:24-ի սահմաններում, Երեւանի «Բարեկամություն» մետրոյի շրջակայքում թռչող մի օբյեկտ էր հայտնվել: Այն ափսեաձեւ տեսք եւ մետաղական գույն ուներ: ՉԹՕ-ի շարժը բջջային հեռախոսով նկարահանել էր պատահական անցորդներից մեկը: Տեսանյութում պատկերված ափսեն ետուառաջ, վերեւ-ներքեւ շարժումներ էր արել, ապա հասել Մերգելյան ինստիտուտի մոտ: