Հայաստանի եւ հարակից երկրների ազգաբանություն եւ հնագիտություն

19/05/2010

Երիտասարդ գիտնականների 12-րդ գիտաժողով

25-29 հոկտեմբեր, 2010, Երեւան

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի եւ հարակից երկրների հնագիտությանը, ազգաբանությանը (սոցիալ` մշակութային մարդաբանություն) եւ բանագիտությանը: Ընդունվելու են նաեւ վերոնշյալ գիտաճյուղերին առնչվող հասարակագիտական (սոցիոլոգիա, կրոնագիտություն, արվեստաբանություն, պատմություն, լեզվաբանություն, հոգեբանություն, մշակութաբանություն, ճարտարապետություն եւ այլն) եւ բնագիտական (հնա եւ էթնո-կենսաբանություն, միջավայրային եւ լանդշաֆտային հնագիտություն, հնա-տնտեսագիտություն, հնա-երկրաբանություն, հնա-աշխարհագրություն, համակարգչային տեխնոլոգիաների կիրառություն եւ այլն) բնույթի միջբնագավառային հետազոտությունների վերաբերյալ զեկույցներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան (ներառյալ) երիտասարդ գիտնականները, ասպիրանտները եւ մագիստրանտները: Ներկայացվելու են միայն բանավոր զեկուցումներ:

Մասնակցության հայտերի եւ ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2010 թ. հուլիսի 1-ը: Խնդրում ենք մասնակցության հայտը (կցված է) հայերեն լեզվի դեպքում լրացնել` Sylfaen, իսկ անգլերեն կամ ռուսերեն տարբերակների համար` Times New Roman տառատեսակներով: Զեկուցումների ամփոփագրերը, առավելագույնը 300 բառ, ընդունվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով` միայն Unicode տառատեսակներով:

Գիտաժողովի կազմակերպչական հանձնաժողովի ընտրած զեկուցումների հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն էլ.-փոստով` 2-րդ տեղեկատվական նամակով` մինչեւ 2010թ.-ի օգոստոսի 1-ը:

Գիտաժողովում ներկայացված եւ ինստիտուտի գիտական խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովի կազմակերպիչ` ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդ:

Հասցե` Երեւան, 0025, Չարենցի փ., 15:
Հեռ.` 010 55 68 96, 055 55 05 29, 093 06 56 24: Էլ.-փոստ` ysc_iae_arm@ yahoo.com