Անգլերեն սովորեք

14/10/2010

Գիտության աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Nature» հանդեսը, պարզվում է, աստղագիտության ու ֆիզիկայի մասով մեր երկրից ոչ մի գիտական հոդված չի ստացել։ «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում հանդեսի ավագ խմբագիր Լեսլի Սեյջը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է դրա պատճառը, արդյոք լուրջ մասնագետներ չկա՞ն, թե՞ պարզապես համագործակցությունը չի ստացվում, ասել է. «Լուրջ գիտնականներ կան։ Կոնկրետ ձեր երկրի դեպքում, օրինակ, Գարիկ Իսրաելյանը։ Ես գիտեմ նաեւ այլ հայազգի լուրջ գիտնականների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում։ Խնդիրն այն է, որ փոքր երկրների ինստիտուտներում աշխատող գիտնականները, կարելի է ասել, կոմպլեքսավորվում են։ Միգուցե նրանց աշխատանքը իրոք շատ հաջող է, սակայն նրանք մտածում են՝ միգուցե լավը չի, միգուցե չհավանեն, միգուցե իրենց անգլերենի իմացությունը բավարար չէ։ Եվ չեն էլ փորձում ուղարկել»։