Ռուսաստանի Արտգործնախարարությունը Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների համար չափազանց հետաքրքիր հանդիպում էր կազմակերպել: Հենց ամենասկզբում բոլորին ասացին, որ ԱԳՆ-ի՝ մեզ հետ հանդիպած ներկայացուցչի անունը մամուլում չնշվի, այլ պարզապես ասվի, որ նա «Արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ է»: Հանդիպման ժամանակ խոսքը Ռուսաստանի նոր արտաքին քաղաքական դոկտրինայի նկատմամբ խիստ հետաքրքրության մասին էր, որ օրերս հրապարակել էր գերատեսչությունը: Զրուցակիցը ժխտեց կարծիքն …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Մոսկվան հերթական անգամ ցույց տվեց, թե իր համար որքան կարեւոր են ԱՊՀ անդամ-երկրների հետ հարաբերությունները: Եվ ստացվեց, որ այնքան էլ կարեւոր չեն: Վլադիմիր Պուտինը մերժեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպելու առաջարկը: Հանդիպումը հետաձգվել է՝ առանց որեւէ պատճառաբանության: Ավելի ուշ պարզ դարձավ, թե ինչն էր նման վերաբերմունքի պատճառը: Կրեմլին նյարդայնացրել էր այն, որ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը շրջագայում էր Եվրոպայում, Հունաստանի եւ Բուլղարիայի նախագահների հետ Աթենքում եռակողմ պայմանագիր է կնքել` «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նավթամուղի շինարարության մասին: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը: Կապն այն է, որ նավթը բուլղարական Բուրգաս նավահանգիստ է հասցվելու Նովոռոսիյսկից` տանկերներով: Ապա 280 կմ-անոց նավթամուղով նավթը հասնելու է Ալեքսանդրուպոլիս, իսկ այնտեղից տանկերներով տարվելու է …
կարդալ ավելինԱյն, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետությունում իրավիճակը կսրվի` դժվար չէր կանխատեսել: Անցյալ շաբաթ այստեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ, ինչպես ցույց է տալիս վրաց-աբխազական հետպատերազմական հարաբերությունների փորձը, ընտրություններից առաջ եւ հետո հակամարտության գոտում իրավիճակը դառնում է գրեթե անվերահսկելի: Ահա հիմա էլ լույս երկուշաբթի գիշերը հանրապետությունում անհանգիստ վիճակ էր: Ըստ վրացական աղբյուրների` Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան են …
կարդալ ավելինՄետրոյի ջարդուխուրդ արված վագոններ, կոտրված ծնոտներ ու կողեր, մի քանի մարդ հիվանդանոցում են, մի քանիսը` ոստիկանությունում: Ահա այսպիսին են Ռուսաստանի սուպերգավաթի համար ԲԿՄԱ-ի եւ «Սպարտակի» միջեւ շաբաթ օրը կայացած ֆուտբոլային խաղի հետեւանքները: Այն, որ թեժ խաղ է լինելու, վաղուց էր պարզ: Առանց այդ էլ անհաշտ հակառակորդներն այս խաղաշրջանում արդեն մի անգամ հանդիպել էին Իսրայելում` Ռուսաստանի …
կարդալ ավելինԵթե Մոսկվայում բնակվող, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանցիներին» հարցնեք, թե ինչն է իրենց համար ամենատհաճ բանը, ճնշող մեծամասնությունը կնշի գրանցման ինստիտուտը: Ամենահասարակն ու մատչելին ըստ բնակության վայրի եռամսյա գրանցումն է: Դրա համար շրջանային միլիցիայի բաժնում պետք է համապատասխան դիմում ներկայացնել՝ այս կամ այն բնակարանում գրանցված բոլոր մարդկանց համաձայնությամբ: Եվ վերջ: Ռուսաստանի սահմանն անցնելու մասին փաստաթղթով եւ …
կարդալ ավելինՄոսկվան շրջափակված է: Բոլոր կողմերից դեպի մայրաքաղաք է շարժվում թռչնագրիպը: Սկզբում կասկածներ կային, թե մերձմոսկովյան ֆերմաներից մեկում մի քանի թռչունների մահվան պատճառը հենց այդ վիրուսն է: Ապա կասկածները կամաց-կամաց հաստատվեցին: Սակայն միայն` լրագրողների կողմից: Իսկ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հրաշալի կերպով ցուցադրեց հետխորհրդային տարածքում խնդիրներին ընդհանուր մոտեցումը: Ինչպես հիշում ենք, երբ մի տարի …
կարդալ ավելինՀայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, թե Երեւանը քննարկում է Տրանսկովկասյան գազամուղին միանալու հնարավորությունը, Մոսկվայում զգուշավորությամբ ընդունեցին: Նախարարի` առաջին հայացքից անմեղ հայտարարությունը, որը համապատասխանում է էներգետիկ անվտանգության ապահովման այժմյան համաշխարհային միտումներին, եւ իբրեւ դրա հետեւանք` աղբյուրների դիվերսիֆիկացիային, Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներում ընկալվեց գրեթե իբրեւ դավաճանություն Հարավային Կովկասում իր վերջին դաշնակցի կողմից: Մոսկովյան ամենաազդեցիկ թերթերից …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը, ինչը միանգամայն օրինաչափ է, եւ կարիք չկա բացատրելու, թե ինչու: Պուտինը չէր խուսանավում եւ պատասխանում էր բոլոր հարցերին: Հետո, երբ ասուլիսն ավարտվեց, քիչ բան կարելի էր հիշել նախագահի պատասխաններից: Այո, նա դաշնակից Բելառուսին հնարավորություն տվեց, ասաց, որ դեռ ամեն ինչ չէ, որ …
կարդալ ավելինՎրաց-ռուսական հերթական սկանդալը դժվար թե ուշադրության արժանանար, եթե «ատոմային բաղկացուցիչ» չունենար իր մեջ: Սկանդալներն ու ճգնաժամերը դարձել են միջպետական հարաբերությունների այնպիսի անքակտելի մաս, որ առանց դրանց այդ հարաբերություններն արդեն անհնար է պատկերացնել: Սակայն «ատոմային պատմությունը», ներեցեք, կեղծված գինի կամ «Բորժոմի» չէ եւ ոչ էլ նույնիսկ ռուս սպաների լրտեսական ցանցի ու նրանց հետ համագործակցող աղքատ ֆերմերների …
կարդալ ավելինՀունվարի 23-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումով Մոսկվայում կվերսկսվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացը: Օբյեկտիվ պատճառներով առանձնապես հույսեր չկային, որ բանակցությունները կվերսկսվեն. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, թե նախընտրական շրջանում ղարաբաղյան թեմայի շահարկումից խուսափելու նպատակով բանակցությունները որոշ ժամանակով դուրս կբերվեն ինտենսիվ հարթությունից: Դիվանագիտական լեզվով ասած՝ սա նշանակում է, …
կարդալ ավելինԴատելով որոշ նշաններից՝ ԱՊՀ-ի համար 2007-ը կարող է վերջինը լինել: Միջպետական ալյանսի քաղաքական արդյունավետության վրա վաղուց է խաչ քաշված: Այժմ խաչ է քաշվում փոխշահավետ տնտեսական կապերի վրա: Թեեւ, եթե վերանանք քաղաքական կոռեկտությունից, ապա ԱՀՊ-ի ստեղծման հենց սկզբից փոխշահավետ տնտեսական կապերի տակ նկատի էր առնվում միայն մի բան՝ մյուս բոլոր անդամ-երկրների կողմից Ռուսաստանին օգտագործելը: Խոսքը վերաբերում …
կարդալ ավելինՄոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերություններն արդեն քիչ են պետական հիշեցնում: Առանձին վերցված քաղաքական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է: Բավական է հիշել, որ արտգործնախարարների մակարդակով իրար են հետեւում փոխադարձ մեղադրանքներն արտաքին քաղաքականության անբարոյականության մեջ եւ մենթալիտետների անհամատեղելիության մասին: Առանձին վերցված տնտեսական հարաբերությունների մասին, թեեւ տվյալ պահին դրանք բացակայում են, հենց թեկուզ այն պատճառով, որ տնտեսական որոշումների մեծ …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթվա վերջին Սուխումում մեծ թափով անցավ Աբխազ-աբազին ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, որտեղ մի շարք հետաքրքիր հայտարարություններ հնչեցին: Ֆորումի մասնակիցներից մեկն Աբխազիայի ղեկավարությանը կոչ արեց դիմել վրաց ժողովրդին, որպեսզի նա (ժողովուրդը) ազդի Վրաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք (իշխանությունները) հրաժարվեն Աբխազիան Վրաստանի կազմ մտցնելու նկրտումներից: Մի կողմ թողնենք այս գաղափարի անհեթեթությունը: Սա նույնն է, թե, ասենք, Ստեփանակերտում …
կարդալ ավելինԲրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստն անցած երեքշաբթի նշանավորվեց սկանդալով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կազմակերպության անդամներին կոչ արեց հետեւել բազային սկզբունքներին, հանուն որոնց էլ հենց ստեղծվել է ԵԱՀԿ-ն: «Հակառակ դեպքում մնում է ընդամենը օրինականացնել ԵԱՀԿ-ի վերածվելը մարդասիրական կազմակերպության: Այդ դեպքում մեր երկրները կորոշեն` մտնե՞լ, թե՞ չմտնել այդ կազմակերպության մեջ»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը: Նախարարի նախազգուշացումը …
կարդալ ավելինՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ԱՀՊ եւ Բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների 1-ին ֆորումին հաղորդեց ՌԴ-ի՝ այլ երկրների հետ միջպետական փոխհարաբերությունների կառուցման սկզբունքների մասին: Պարզվում է՝ այդ գործում Մոսկվան որպես անկյունաքար է դիտում շուկայական տնտեսության սկզբունքը: «Մենք առեւտուր ենք անում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հիմնվելով շուկայական սկզբունքների վրա, եւ շարունակելու ենք դա …
կարդալ ավելինԱնցած շաբաթվա վերջին ավարտվեց երիցուկի թերթիկներով (սուրճի մրուրով, խաղաթղթերով եւ այլն) գուշակությունը, թե արդյո՞ք նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՀՊ երկրների գագաթաժողովին: Հանդիսավոր կերպով նշելով հաղթական «վարդերի հեղափոխության» երրորդ տարելիցը` նախագահը լրագրողներին հայտարարեց, որ ուշադրության կարժանացնի ԱՊՀ երկրների նախագահների մինսկյան հանդիպումը: Ընդ որում` նա ընդգծեց, որ իր ուղեւորության գլխավոր խնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի …
կարդալ ավելինԱնցյալ կիրակի Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունում տեղի ունեցան դե ֆակտո նախագահի ընտրություններ եւ միաժամանակ` ինքնորոշման հանրաքվե: Ե՛վ ընտրությունները, եւ՛ հանրաքվեն «կրկնակի» ստացվեցին: Հարավային Օսիայի ներկայիս դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտայի կողմնակիցները քվեարկեցին նրա օգտին, նրա ձեւական հակառակորդների եւ Հարավային Օսիայի անկախության օգտին: «Օսերի փրկության միության» կազմակերպած այլընտրանքային ընտրություններին մասնակցում էին Կոկոյտայի ընդդիմախոսները՝ հիմնականում՝ վրացի բնակչությունը …
կարդալ ավելինՎրաստանը Ռուսաստանից 1000 խորանարդ մետրը 230 դոլարով գազ չի գնի: Հենց այսպիսի սակագին է սահմանել «Գազպրոմը», ինչի մասին հայտարարեց նրա ներկայացուցիչը: Այդ գնով գազ գնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որը սակագնի բարձրացումը համարում է քաղաքական որոշում. դրա օգտին է խոսում այն, որ տարածաշրջանի մյուս երկրների համար «երկնագույն վառելիքի» գինը մնացել …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ Ստեփանավանը տոնում էր իր N-ամյակը: Ինչո՞ւ N: Պաշտոնապես համարվում է, որ քաղաքն իր պատմությունը սկսել է 19-րդ դարի կեսերին: Սակայն ի՞նչ անել քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հետ, որը թվագրվում է 12-րդ դարով: Ինձ` դեռ անցյալ դարի (մտածելն անգամ սարսափելի է) 70-ականներին բոլոր դպրոցական արձակուրդներս այստեղ անցկացրած եւ այս փոքրիկ քաղաքին սիրահարված …
կարդալ ավելին