Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Ուկրաինական պատկերներ

24.03.2011

Վերջին անգամ Ուկրաինայում եղել եմ դեռ «նարնջագույն իշխանությունների» օրոք: Դոնեցկի շրջանում, ուր մեկնել էի ազգականներիս այցելության, ինձ հանդիպած մարդկանց մեծ մասը, «նարնջագույններին», անկեղծ ասած, չէր սիրում: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին նոր ընտրություններին, որպեսզի իրենց ձայնը տան Վիկտոր Յանուկովիչին, ով, ինչպես նրանք էին ասում այն օրերին, «Փպ ՊՌսՏ» է, ասել է թե` Ուկրաինային պետք է կարգին …

կարդալ ավելին

Սեյսմոլոգիական զենք. հեքիաթներ եւ զուգադիպություններ

17.03.2011

Կան մի քանի թեմաներ, որոնց մասին համապատասխան ոլորտների մասնագետներն ու փորձագետները ոչ պաշտոնական մթնոլորտում հաճախ են խոսում հաճույքով եւ ժպիտով` ակնարկելով, թե ավելին գիտեն, սակայն հենց որ գործը հասնում է պաշտոնական հարցազրույցին, հրաժարվում են կամ խոստումներ տալիս, որոնք այդպես էլ չեն կատարում: Այդպիսի թեմաներից մեկը սեյսմոլոգիական զենքն է: Այսօր իրավիճակն այսպիսին է. ռազմական հարցերով լուրջ …

կարդալ ավելին

Եվգենի Պրիմակով. «Արաբական հեղափոխությունները պայմանավորված են սոցիալական պատճառներով»

03.03.2011

ՌԴ նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար, ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Ռուսաստանի առաջատար արեւելագետներից մեկը համարվող Եվգենի Պրիմակովը երկուշաբթի օրը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ի թիվս այլ հարցերի, նվիրված էր նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացներին: Ընդ որում` Պրիմակովն ընդգծեց եւ լրագրողներին խնդրեց հաշվի առնել, որ ինքը չի արտահայտում ո՛չ Ռուսաստանի իշխանությունների, ո՛չ …

կարդալ ավելին

Աղասի Արաբյան. «Սամցխե-Ջավախեթիում անջատողականություն չկա»

24.02.2011

Անցյալ շաբաթվա վերջին վրացահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Ռուսաստանում Վրաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության առջեւ, որը միջնորդական առաքելություն է իրականացնում դիվանագիտական հարաբերությունները խզած Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Հիմնական պահանջների թվում էին Վրաստանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակի շնորհումը, հայկական եկեղեցիների վերադարձը եւ այլն: Թեեւ ցուրտ եղանակի պատճառով բողոքի ակցիան սակավամարդ էր եւ երկար …

կարդալ ավելին

Պեսկովը «սպանեց» Մաքքեյնին

17.02.2011

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լեզվակռիվ է եղել: Ռուսաստանցի ամերիկագետների կարծիքով` այն առանձնապես լուրջ հետեւանքներ չի ունենա, բայց այդ լեզվակռվի մեջ լավ բան նույնպես չկա: «Հետեւանքներ չեն լինի, քանի որ Ռուսաստանի հասցեին արտահայտություններ, այն էլ՝ ոչ կոմպետենտ, իրեն թույլ է տվել հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, ով հայտնի է Մոսկվայի նկատմամբ տածած «սիրով»: Բացի այդ, նա այս …

կարդալ ավելին

ՀԱՐԴԻՆԳ ԳԵՅԹ

10.02.2011

Վերջերս հետախույզների խմբեր «փոխանակած» Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ նոր սկանդալ է հասունանում: Երկուշաբթի օրը Ռուսաստանի սահմանապահ մարմինները լոնդոնյան «Գարդիան» թերթի թղթակից Լյուկ Հարդինգին թույլ չտվեցին մուտք գործել Մոսկվա: Լրագրողը, որն աշխատում է Ռուսաստանի մայրաքաղաքում, երկուշաբթի ժամանել էր «Դոմոդեդովո» օդանավակայան, սակայն նրան չի հաջողվել անցնել անձնագրային ստուգումը: Առանց պատճառները ներկայացնելու` Հարդինգին են վերադարձրել փաստաթղթերը եւ հայտարարել, …

կարդալ ավելին

Ղազախական խորամանկություն

03.02.2011

Մինչ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Հյուսիսային Աֆրիկային` մեկ Թունիսի հեղափոխության, մեկ Եգիպտոսի նախահեղափոխական իրավիճակի վրա, Ղազախստանում միանգամայն անսպասելի եւ գրեթե անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարումը նախագահական լիազորությունները մինչեւ 2020թ. երկարացնելու մասին հանրաքվե անցկացնելու քայլից եւ այս գարնանը նախագահական վաղաժամ ընտրություններ կազմակերպելու նրա որոշումը Վաշինգտոնում եւ Բրյուսելում այնպիսի բուռն հրճվանք առաջացրին …

կարդալ ավելին

Սանոբար Շերմատովա. «Ինքնապայթեցման գնացողների հիմնական շարժառիթը վրեժխնդրությունն է»

27.01.2011

Մոսկվայում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը. «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն եւ անմեղ մարդկանց: Դժբախտացած ընտանիքներին հուղարկավորության ծառայություններ կմատուցվեն անվճար` Մոսկվայի եւ Մոսկովյան շրջանի կառավարության կողմից: Այդ ընտանիքները կստանան նաեւ 2 մլն ռուբլի, ծանր վիրավորները` 1,5 մլն, իսկ թեթեւ վիրավորները` 1 մլն ռուբլի: Բնականաբար, այս ամենն առանց քաղաքական սպեկուլյացիաների չանցավ: Արդեն հնչել …

կարդալ ավելին

Ռոման Սմիռնով.«Հաստատապես ապացուցել, որ նրանք իրոք գոյություն ունեն, դեռեւս անհնարին է»

23.12.2010

Երկիր մոլորակը մտել է ամանորյա եւ Ծննդյան տոների շրջափուլը: Մանկության տարիներին մենք այս օրերին սպասում էինք Ձմեռ պապին-Սանտա Կլաուսին: Հետո հասկացանք, որ նրանք գոյություն չունեն: Սակայն ինձ թվում է, որ այդ զգացումը` հրաշքի սպասումը հենց այս օրերին, մարդկանց մեջ մնում է ողջ կյանքում: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նախածննդյան այս օրերին չխոսենք այլմոլորակային քաղաքակրթությունների …

կարդալ ավելին

Եվգենի Լովչեւ. «Եթե թիմը խաղալ չգիտի, մրցավարն ինչո՞վ կարող է օգնել»

16.12.2010

Եվ այսպես, Ռուսաստանը դարձավ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի միանգամից երկու խոշորագույն սպորտային միջոցառումների տանտերը` 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի եւ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության: Առաջնությունը հյուրընկալելու` Ռուսաստանի հայտի հաղթանակը հստակ ուրվագծեր ձեռք բերեց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլը պատերազմ սկսեց ՖԻՖԱ-ի դեմ եւ խիստ նվազեցրեց Անգլիայի շանսերը` աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելու համար: Սակայն Մոսկվայում …

կարդալ ավելին

«Սմերչը» եւ դիվերսանտները

09.12.2010

Երեքշաբթի օրը Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց մի դիվերսիոն խմբի բացահայտման մասին: Դա տեղի ունեցավ լրտեսական ցանցի բացահայտումից մոտ մեկ ամիս անց: Վրաստանի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս երկու խմբերի միջեւ որեւէ կապ չկա: Միգուցե դատաքննության հետագա ընթացքը պարզի հետաքրքիր մանրամասներ: Իսկ մինչ այդ դեպքերը զարգանում են հետեւյալ կերպ: Վրաստանի իրավապահները ձերբակալել են ոմն Գոգիտա Արկանիայի, ով …

կարդալ ավելին

Միխայիլ Կրուտիխին. «Գազպրոմի» մարդիկ նյարդայնացել են»

02.12.2010

Ձմռան գալստյան հետ էներգետիկային վերաբերող հարցերն ավանդաբար ավելի սուր կերպով են արտահայտվում: Այնպիսի «պատերազմներ», ինչպիսիք նախորդ տարիներին ծավալվեցին Ռուսաստանի եւ Բելառուսի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, եւ որի պատճառով Եվրոպան հայտնվել էր սառցահրման վտանգի առջեւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ չեն լինի: Այնուամենայնիվ մատակարարի` Ռուսաստանի, եւ սպառողի` Հին աշխարհի միջեւ հակասություններն աստիճանաբար սկսում են սրվել: Գերմանական «Suddeutsche …

կարդալ ավելին

Կոնստանտին Զատուլին. «Չեմ հավատում, որ հայկական կողմը կարող է զիջումների գնալ»

25.11.2010

Մեկ շաբաթ հետո Աստանայում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը: Ղազախստանի մայրաքաղաքում քննարկվելիք ամենակարեւոր հարցերից մեկը չկարգավորված հակամարտություններն են: Բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կլինի ուշադրության կենտրոնում. արդեն իսկ ակնարկներ են հնչում այն մասին, որ Աստանայում կարող է գործընթացը տեղից շարժվել: Հնչում են նաեւ հակառակ ենթադրություններ (ընդ որում` ավելի շատ), որոնց համաձայն՝ բանակցային գործընթացից որեւէ …

կարդալ ավելին

Գիա Խուխաշվիլի. «Հայաստանն անհանգստանալու կարիք չունի»

18.11.2010

Հարավային Կովկասում կարող է հասունանալ եւս մի խնդիր՝ ավելանալով արդեն իսկ գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Խոսքը Վրաստանի կողմից գազամուղի հնարավոր վաճառքի մասին է: Ու չնայած բարձր մակարդակով վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, կրքերը կամաց-կամաց բորբոքվում են: Մինչեւ վերջերս Թբիլիսիի գլխավոր հովանավոր Վաշինգտոնն արգելել էր վաճառել այն գազամուղը, որին այսօր հավակնում են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Հայաստանը: Եվս …

կարդալ ավելին

Անվերջ վատթարացման ճանապարհով

11.11.2010

Ամեն անգամ ռուս-վրացական հարաբերություններում ծագող լարվածության հերթական շրջադարձի մասին գրելիս, մտածում եմ, որ դրանից ավելի վատթարացում լինել չի կարող: Եվ ամեն անգամ, ցավոք, սխալվում եմ: Արդեն եւ՛ պատերազմն է ետեւում, եւ՛ դիվանագիտական հարաբերություններն են խզված, եւ՛ շփումներն են տեղի ունենում միջնորդի օգնությամբ` ի դեմս Շվեյցարիայի: Սակայն պարզվում է` դեռ «առաջ գնալու» տեղ կա:Երեքշաբթի օրը Վրաստանի …

կարդալ ավելին

Լեոնիդ Իվաշով. «Թուրքիան փորձում է բաժանել Հայաստանին ու Ռուսաստանին»

04.11.2010

Օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղումներ է մտցրել: Անկարայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրանը: Ենթադրվում էր, որ դրանց շարքում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Սակայն հակառակ կանխատեսումներին` Թուրքիան համարել է, որ դեռ վաղ է Ռուսաստանին իրենց բարեկամ կամ չեզոք վերաբերվող երկրների ցանկում ընդգրկելը: Առաջին անգամ …

կարդալ ավելին

Անդրեյ Սաֆոնով. «Նոր շրջադարձ՝ Քիշնեւի եւ Տիրասպոլի հակամարտության միջեւ»

28.10.2010

Մերձդնեստրյան հակամարտությունն, իր անառարկելի բարդությամբ հանդերձ, քաղաքական գործիչներն ու փորձագետներն այնուամենայնիվ լուծումներ գտնելու իմաստով առավել հեռանկարային են համարում հետխորհրդային տարածքում: Այստեղ պատերազմը կարճ տեւեց եւ անհամեմատ նվազ արյունալի էր, քան նախկին ԽՍՀՄ մյուս երկրներում: Քիշնեւն ու Տիրասպոլը որոշ փուլերում ավելի արդյունավետ էին շփվում միմյանց հետ, քան մյուս հակամարտող կողմերը: Պակաս կարեւոր չէ եւ այն, որ …

կարդալ ավելին

Տոկտայիմ Ումետալիեւա. «Ղրղըզստանում անցած ընտրություններն ամենակեղտոտն էին»

21.10.2010

Ղրղըզստանն իրավացիորեն ստացել է նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաանհանգիստ հանրապետության տիտղոսը: Իշխանության բռնի փոփոխությունն այստեղ սովորական բան է դարձել: Հերթական հեղափոխական իշխանությունների` հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով իրադարձությունները սահմանադրական հունի մեջ դնելու փորձերն ապարդյուն անցան: Ղրղըզստանի մի շարք շրջաններում, մայրաքաղաք Բիշքեկում քաղաքական կուսակցությունների հանրահավաքներ սկսվեցին` քվեաթերթիկները վերահաշվարկելու պահանջով: Խախտումների մասին խոսում են ընտրության բոլոր …

կարդալ ավելին

Գարրի Կասպարով. «Հայաստանի քաղաքականությունը մի տեսակ տարօրինակ է…»

14.10.2010

Մեծն Գարրի Կասպարովից հարցազրույց վերցնելը բարդ գործ է: Ամենակարեւոր խնդիրը ժամանակն է, ինչը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնին չի բավականացնում: Նրա հետ զրուցել հաջողվեց միայն երրորդ փորձից հետո. առաջին երկու փորձերը ձախողվեցին Ռուսաստանի քաղաքական ամենագլխավոր ընդդիմադիրներից մեկի` ինչ-որ ակցիաների մասնակցության պատճառով: Եվ այսպես, «168 Ժամի» հյուրն է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Ինչպես շախմատային տախտակի …

կարդալ ավելին

Եվգենի Լովչեւ. «Ֆուտբոլիստը պետք է միայն մի Աստծու աղոթի՝ ֆուտբոլին»

07.10.2010

Ճակատագրի բերումով՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականները հանդես են գալիս Եվրոպայի առաջնության նույն ընտրական խմբում: Երկու հավաքականներն էլ բավականին հավակնոտ պլաններ ունեին, սակայն երկուսն էլ առանձնապես հաջող չսկսեցին խաղը: Եվ կարող է այնպես լինել, որ հոկտեմբերի 8-ին` երրորդ տուրից հետո, ռուսաստանցիների եւ հայաստանցիների հակառակորդ թիմերը` համապատասխանաբար Իռլանդիան եւ Սլովակիան, առավելագույն` 9-ական միավորներ հավաքելով, շատ առաջ …

կարդալ ավելին