Ռուս-վրացական միջպետական ճգնաժամը կանխատեսելի հետեւանքների հետ մեկտեղ հանգեցրել է նաեւ անկանխատեսելի հետեւանքների: Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում եւ Պետերբուրգում, հայտնվել են մի խումբ երիտասարդ մարդիկ` բաճկոններին «Ես վրացի եմ» մակագրությամբ: «Սա բողոքի նշան է վրացիներին ճնշելու դեմ»,- ասում են միանգամայն սլավոնական արտաքին ունեցող մարդիկ: Նույն Պետերբուրգում մի քանի երիտասարդներ որոշել են իրենց ազգանունների վերջավորությունները պաշտոնապես փոխել ավանդական …
կարդալ ավելինՎրաստանն իր ամբողջ հետխորհրդային պատմության ընթացքում դեռ այդպիսի դաս չէր ստացել ՄԱԿ-ի կողմից, որի բազմաթիվ որոշումները, եթե ակնհայտ «թբիլիսամետ» էլ չէին, ապա միշտ էլ բավականին լոյալ էին մի երկրի նկատմամբ, որն անկախության մի քանի տարիների ընթացքում երկու պատերազմ սկսեց սեփական ինքնավարությունների դեմ՝ արդյունքում երկուսին էլ կորցնելով, եւ որն արդեն տասը տարուց ավելի է՝ փորձում է …
կարդալ ավելինԴժվար է ասել` կգնայի՞ն արդյոք Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը, եթե հաստատ իմանային, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ «լրտեսական սկանդալը»: Վրաստանի առաջին դեմքերն, արդեն մի շաբաթ է, կրկնում են, որ Ռուսաստանն ինքն է տուժելու իր իսկ մտցրած սանկցիաներից, խոսում են մարդու իրավունքների խախտման մասին, Մոսկվային մեղադրում են ֆաշիզմի մեջ եւ այլն: Բայց այդ …
կարդալ ավելինԻնչպես ասում են՝ դրան էլ հասանք: Ռուսաստանը հետ է կանչել իր դեսպանին, դադարեցրել է մուտքի վիզաների տրամադրումը, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթներով էվակուացրել է դեսպանատան հարյուրավոր աշխատակիցների: Ռուսաստանը նաեւ պատրաստ է էվակուացնել Վրաստանում բնակվող իր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այդպիսի ցանկություն կհայտնեն, սակայն այդպիսիք առայժմ չկան: Ավելին, ռուս-վրացական սահմանի մոտ խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսվում, իսկ …
կարդալ ավելինՌուսաստանը կատարեց Վրաստանի տարածքից իր ռազմակայանները դուրս բերելու 2006թ. պլանը: Երեքշաբթի օրն Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից Ծալկայի երկաթուղային կայարանի մոտ հատուկ պատրաստված կառամատույցից դեպի ռուսական կողմ շարժվեց այս տարվա վերջին` 12-րդ շարասյունը` 3 տանկ, 11 զենիթային հրանոթներ եւ 300 տոննա զինամթերք: Այս ամենը տեղի ունեցավ հակառակ այն ենթադրությունների, թե հնարավոր են անկարգություններ Ջավախքի հայ բնակչության կողմից, …
կարդալ ավելինՍեպտեմբերի 18-ին Վրաստանում վերջապես սկսվեց ուսումնական տարին: Նախկինում սովորական դարձած սեպտեմբերի 1-ը կասկածի տակ էին առել ոչ թե հեղափոխական երիտասարդ այս իշխանությունները, այլ դեռեւս նախկինները: Մի քանի տարի առաջ օգոստոս-սեպտեմբեր ամիսներն այնքան թեժ էին, որ կրթության այն ժամանակվա նախարարն առաջարկեց դասերի սկիզբը տեղափոխել, եւ նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն ընդառաջեց նրան: Այդ խորամանկ քայլով նախարարը սպանեց միանգամից …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ ամբողջ Վրաստանով մեկ տարածվեց քաղաքական երանգով ձերբակալությունների ալիքը: Երկրի տարբեր անկյուններից Թբիլիսիի մեկուսարաններում հայտնվեցին տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ավելի քան 30 առաջնորդներ ու շարքային անդամներ: Նրանց բոլորին միավորում էր Պետանվտանգության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեի հետ համագործակցությունը, որը արդեն մոտ 10 տարի` գտնվում է հետախուզման մեջ նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի դեմ անհաջող մահափորձի …
կարդալ ավելինՀայերն ու վրացիները, կամ էլ, եթե կուզեք, հակառակը` վրացիներն ու հայերն ամեն ինչում մրցում են իրար հետ: Թվում է` մի բնագավառ չկա, որտեղ երկու հարեւան ժողովուրդները չփորձեն սեփական առավելությունն ապացուցել մեկը մյուսի նկատմամբ: Ո՞վ է ավելի հին ազգ: Ո՞վ է առաջինն ընդունել քրիստոնեությունը: Ո՞վ է ավելի լավ շախմատ կամ ֆուտբոլ խաղում… Ո՞վ է… Մի խոսքով` …
կարդալ ավելինՉնայած բոլոր հավաստիացումներին՝ Ռուսաստանը ամիսուկես հետո էլ չվերսկսեց ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի աշխատանքները: Այն փակվել էր, ինչպես ժամանակին բացատրել էր ռուսական կողմը, անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ընդ որում՝ որպես այլընտրանք առաջարկվել էր օգտագործել Ռոկիի թունելը, որն ինքնահռչակ Հարավային Օսեթիայի Հանրապետությունը կապում է Ռուսաստանի հետ: Սակայն Թբիլիսիի կողմից չվերահսկվող անցակետին որոշակի «լեգիտիմություն» տալու փորձերն …
կարդալ ավելինԻ՞նչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Կոդորի կիրճում, որն Աբխազիայի միակ շրջանն է, որ մնացել է Թբիլիսիի իրավասության տակ: Որո՞նք են խռովության պատճառները, որով «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի գործողությունների հետ միասին սկսվում էին համաշխարհային լրատվության գործնականում բոլոր թողարկումները: Հուլիսի 23-ին նախագահի նախկին ներկայացուցիչ Էմզար Կվիցիանին հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունը պլանավորել է գործողություն՝ իր կողմից ղեկավարվող «Որսորդ» զինված …
կարդալ ավելինՉմեկնելով ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ Միխայիլ Սահակաշվիլին ազատված ժամանակը նվիրեց իշխանությունում կարգ հաստատելուն: Ժողովրդի, ընդդիմության, հասարակության եւ այլ պահանջների համաձայն արված կադրային փոփոխությունները վերաբերում էին հակամարտությունների կարգավորման գծով պետնախարար Գեորգի Խաինդրավային: Նա կառավարության անդամների նոր ցուցակում չկար, իսկ մնացած բոլորին սպասվում է պաշտոնում հաստատվելու հայտնի գործընթացը: Իշխանությունների ցինիզմը, տվյալ դեպքում, ապշեցուցիչ է: Դուք …
կարդալ ավելինՀուլիսի 21-23-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնում է Մոսկվա: Բացի ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին մասնակցելուց, նա եւս մի անգամ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Հերթական հանդիպումը դարձյալ տեղի կունենա Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդը, ինչպես մեկ ամիս առաջ Պետերբուրգում, սիրալիր տվեց իր համաձայնությունը: Վրացի մի վերլուծաբան ճիշտ էր նկատել՝ իսկ ինչո՞ւ պետք է չհամաձայներ. Պուտինը …
կարդալ ավելինՆախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանը փակեց Վերին Լարս հսկիչ-անցագրային կետը՝ ռուս-վրացական միջպետական սահմանի միակ ընդհանուր ճանաչում ունեցող ՀԱԿ-ը: Սահմանի անսպասելի փակումը, որ կապված է վերանորոգման աշխատանքների հետ, արդեն խնդիրներ է հարուցել, քանի որ Վերին Լարսի անցագրային կետի մոտ կուտակվել է մոտ 100 միավոր ավտոտրանսպորտ, եւ մոտ 150 մարդ սպասում են ռուսական սահմանն անցնելու թույլտվության: Իրավիճակը պարզաբանելու …
կարդալ ավելինՔաղաքական հարաբերական անդորրի պայմաններում, որ վրա է հասնում ամեն ամառ (հաշվի առնենք նաեւ ֆուտբոլի առաջնությունը), գլխումդ տարբեր մտքեր են ծագում: Օրինակ` այսպիսի. մի՞թե միայն իշխանությունները կամ քաղաքական գործիչներն են մեղավոր, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես կարող էր լինել: Մեկ-մեկ էլ շատ ավելի վատ է: Անկասկած մեղավոր են: Բայց դժվար թե միայն նրանք …
կարդալ ավելինԻմ 14-ամյա որդին` Միշան, համակարգչի մոնիտորի վրա կարդալով ապագա տեքստի վերնագիրը, զարմացած հարցրեց. «Իսկ հարցական նշանն ինչի՞ համար է: Ես Գերմանիայի համար եմ ցավում, դու հո գիտես, հենց նա էլ չեմպիոն է դառնալու»: Նրա աչքերի չարաճճի փայլից երեւում է, որ նա հերթական անգամ ուզում է ներքաշել ինձ վեճի մեջ ֆուտբոլային հավերժական թեմայի շուրջ` «հարավային» եւ …
կարդալ ավելինԹբիլիսիում մի շաբաթ անց միայն հնչեցին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Սահակաշվիլու պետերբուրգյան հանդիպման գնահատականները: Եվ այդ համատեքստում ավելի ու ավելի հաճախ է հնչում «անարդյունավետություն» բառը: Խոսելով այդ մասին՝ փորձագետները մի քանի բան են հաշվի առնում: Նախ եւ առաջ՝ նրանք տարբերություններ են տեսնում երկու նախագահների՝ տարածքային խնդիրների հետ կապված իրավիճակի ընկալումների հարցում: Միխայիլ Սահակաշվիլին, խոսելով …
կարդալ ավելինՉնայած այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կատեգորիկ կերպով բացառեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հնարավորությունը, այդ տարածքների իշխանությունները դե ֆակտո հույսները չեն կտրում այդ մտքից: Մասնավորապես, Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտան մտադիր է գործել ՌԴ-ի Սահմանադրական դատարանի միջոցով: Նա փաստորեն …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Վրաստանը երկու թե երեք անգամ ենթարկվել է ՉԹՕ-ների «գրոհին»: Դրանց հայտնվելու մասին մի քանի անգամ խոսել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այնքան էլ պարզ չէ, թե քանի անգամ են ՉԹՕ-ները ներխուժել Վրաստանի օդային տարածք` երկո՞ւ, թե՞ երեք: Սակայն ամեն անգամ նրանք մտել են Հարավային Օսեթիայի Ջավայի շրջանի կողմից, պտույտ են կատարել հենց ինքնահռչակ …
կարդալ ավելինՄայիսի 26-ին Վրաստանը նշելու է անկախության հերթական տարեդարձը: Այդ օրը տեղի կունենա ամենախոշորամասշտաբ զինվորական շքերթը: Դրան կմասնակցեն մոտ 18.000 զինվորականներ, 6 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, զրահատեխնիկա: Զրահատեխնիկան միայն անվավոր է: Նախատեսվում էր շքերթի դուրս բերել նաեւ թրթուրավոր զրահատեխնիկա, սակայն հետո որոշեցին չփչացնել Թբիլիսիի գխավոր փողոցների ասֆալտն ու մյուս ծածկույթները: Շքերթի գլխավոր «շիկը» ֆրանսիական զինվորական նվագախումբն է, …
կարդալ ավելինՎրաստանի հարաբերությունները հարեւանների հետ փչանում են: Եվ` ոչ միայն հարեւանների: Ինչպես ընդգծում են դիտորդները, դա հաճախ պատահում է տեղի առաջնորդների չմտածված, հապճեպ հայտարարությունների պատճառով: Առհասարակ դա վատ բան է, այն էլ այնպիսի նուրբ ոլորտում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է: Ամենաթարմ օրինակն Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի բոլորովին վերջերս Թբիլիսի կատարած այցն է: Հանդիպումները շատ էին, տարբեր թեմաների …
կարդալ ավելին