Աշխարհում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ: Դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները Աֆղանստանում, Իրաքում: Դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ կընթանան Հյուսիսային Աֆրիկայի պետությունները, անգամ նրանք, որոնց համակարգում է Արեւմուտքը: Սիրիայի շուրջ օղակը ձգվում է, էլ ավելի արմատական են դառնում Իրանի մասին խոսակցություններն ու վերջինիս պատասխանները Արեւմուտքին: Կոսովոյի սերբերը Կրեմլից խնդրում են իրենց Ռուսաստանի …
կարդալ ավելինՀետխորհրդային տարածաշրջանը լարված սպասման մեջ է. 2012թ. մարտին Ռուսաստանի նախագահի պաշտոնին է վերադառնում Վլադիմիր Պուտինը: Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությամբ: Սպասման մեջ են ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրները, այլեւ ամբողջ աշխարհը: Ցանկացած դեպքում աշխարհը սպասման մեջ կլիներ, ինչպես դա լինում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն սա այլ սպասում է: Եթե ԱՄՆ-ի պարագայում սպասում են ընտրությունների …
կարդալ ավելինՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթվա վերջին այցելեց Մոսկվա: Հնարավոր է` դա նրա վերջին հանդիպումն էր Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ հաջորդ բանակցությունը տեղի կունենա նախագահական աթոռին վերադարձող Վլադիմիր Պուտինի հետ: Հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին մեր հարցերին պատասխանում է պրոֆեսոր, ՌԴ ԳԱ Եվրոպայի …
կարդալ ավելինՎերջին շրջանում արեւմտյան կառույցների «հատուկ խաղաքարտն» է դարձել «սահմանամերձ համագործակցության զարգացումը»: Դրա տակ հիմնականում նկատի ունեն հետեւյալը. եթե նույնիսկ երկու պետություններ իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն, նրանց` իրար հետ սահմանակից շրջանները միանգամայն կոռեկտ ու փոխշահավետ համագործակցում են: Այս թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանում է Ռուսաստանի Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի փորձագետ Անդրանիկ Դերենիկյանը: – Բացատրեք …
կարդալ ավելինԳեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցի բոլոր շքանշանների թվարկումը, Հայրենիքի հանդեպ նրա հսկայական վաստակի մասին խոսելը շատ տեղ կգրավի: Տեղը չենք ափսոսում, պարզապես իր բոլոր արժանիքներով հանդերձ` նա չափազանց համեստ մարդ է: Ընդգծեմ միայն, որ Նորատ Տեր-Գրիգորյանը ներկայիս հայոց բանակի հիմնադիրն է: Հայաստանի անկախության տոնակատարությունների այս օրերին տեղին է հիշել, թե ինչպես էր ստեղծվում անկախ պետության կարեւորագույն …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում էր անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Հայկական երկրորդ պետության անկախությունը աշխարհը դեռեւս չի ճանաչում: Հավանաբար միջազգային հանրությանը դեռ որոշ ժամանակ է պետք նման քայլ կատարելու համար: Չէ՞ որ բոլորին պարզ է, որ Ղարաբաղի ժողովուրդը չի հրաժարվի իր ընտրությունից: Համենայն դեպս` ինքնակամ: Իսկ ուժ կիրառելու սպառնալիքներով նրան չես վախեցնի. Ղարաբաղի ժողովուրդն …
կարդալ ավելինԱրսեն Մելիք-Շահնազարյանը հայտնի լրագրող-միջազգայնագետ է, քաղաքագետ: Վերջերս լույս է տեսել նրա «Վարանդի մելիքները` կայսրությանը ծառայելիս» գիրքը, որը նա նվիրել է հոր` հայտնի դիվանագետ Աշոտ Զարեհի Մելիք-Շահնազարովի հիշատակին: Գրքում ակնարկներ են Ղարաբաղի Մելիք-Շահնազարովների իշխանական տոհմի եւ նրանց տոհմական կալվածքի` Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիի մասին: Հեղինակը յուրօրինակ ու հետաքրքրաշարժ ձեւով պատմում է իր տոհմի ներկայացուցիչների ճակատագրի …
կարդալ ավելինՈւրբաթ օրը Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Երեւանի եւ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների մեկնաբանություններն այս անգամ աչքի են ընկնում լավատեսությամբ. Կազանում կարող է նկատելի առաջընթաց գրանցվել: Ի՞նչ առանձնահատկություն ունի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս հանդիպումը, որ տեղի է ունենալու Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ, …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ սկսվեց եւ այս շաբաթ ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բազմիցս հետաձգված այցը Վրաստան: Այցելության ծրագիրը հագեցած էր: Գարեգին Բ-ն հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս Իլյա Երկրորդի, հարեւան երկրի քաղաքական առաջնորդների հետ, շրջայց կատարեց հայերով խիտ բնակեցված շրջաններում, Թբիլիսիում օծեց Սբ.Էջմիածին հայկական եկեղեցին, մասնակցեց հայկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը եւ այլն: Իսկ հայ հասարակությանը, …
կարդալ ավելին«Նարնջագույնների» հեռանալուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների ջերմացումը, ինչպես պարզվեց, ժամանակավոր էր: Ռուսաստանի հաշվարկները, թե ամեն ինչ կկարգավորվի, եթե Ուկրաինայի նախագահը լինի ոչ թե ակնհայտ արեւմտամետ Վիկտոր Յուշչենկոն, այլ ավանդաբար ռուսամետ Դոնբասի շրջանից Վիկտոր Յանուկովիչը, մի փոքր սխալ ստացվեցին: Բավականին արագ պարզ դարձավ, որ Ուկրաինայի նոր նախագահն առաջնորդվելու է ամենից առաջ Ուկրաինայի ազգային շահերով, …
կարդալ ավելինՀինգշաբթի օրն Աբխազիան հրաժեշտ էր տալիս հանրապետության երկրորդ նախագահ Սերգեյ Բագապշին: Նրա մահն անսպասելի էր: Բագապշը բոլորովին նման չէր առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու: Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ: Մոսկովյան կլինիկաներից մեկում անցկացված թոքի վիրահատությունն, ըստ բժիշկների, հաջող էր անցել: Աբխազիայի առաջնորդը դեռ հիվանդանոցում շփվել էր լրագրողների հետ եւ ասել, որ շուտով կվերադառնա աշխատանքի: …
կարդալ ավելինԱյս հինգշաբթին Վրաստանում հերթական հեղափոխություն անելու մասին վրացական ընդդիմության հայտարարած վերջին օրն է: Պլանի համաձայն, այս հինգշաբթի պետք է խափանվի Վրաստանի անկախության օրվան նվիրված զինվորական շքերթի անցկացումը, եւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետք է հրաժարական տա: Այս մասին երդումներն ընդհանուր առմամբ վաղուց են հնչում: Բայց այդ մասին ամբողջ աշխարհով մեկ հայտարարվեց մայիսի 21-ին: Այնպես հայտարարվեց, որ …
կարդալ ավելինԹեեւ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը դեռ պաշտոնապես հայտարարված չէ, սակայն այն արդեն սկսվել է: Երեքշաբթի օրը երկրի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մամուլի մեծ ասուլիս էր հրավիրել, որն ուղիղ եթեր էին հեռարձակում դաշնային երեք խոշորագույն հեռուստաալիքներ` «Առաջինը», «Ռոսիան» եւ «Ռոսիա-24»-ը: Այս միջոցառմանը մասնակցելու համար հավատարմագրվել էին մոտ 1000 ռուսաստանյան ու արտասահմանյան լրագրողներ: Ռուստաստանի նախագահն առաջին …
կարդալ ավելինԱնցած կիրակի եւ երկուշաբթի ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրը: Արեւմուտքում այն անվանում են նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Ռուսաստանում` Հայրենական Մեծ պատերազմի ավարտի օր: Ես ինձ իրավունք չեմ վերապահում դատելու, թե որն է ավելի ճիշտ: Ամեն մեկը յուրովի ճիշտ է: Մայիսի 9-ը մնացել է այն փոքրաթիվ գործոններից մեկը, …
կարդալ ավելինՎերջին տարվա ընթացքում Ռոդոսում արտաքնապես գրեթե ոչինչ չի փոխվել: Ափամերձ հյուրանոցներն ու խորտկարաններն աշխատում են, ինչպես եւ խանութների ու կրպակների մեծ մասը, որտեղ կարելի է գնել ինչ մտքովդ անցնի, բայց միեւնույն ժամանակ` որտեղ շատ քիչ բան է վաճառվում. որպես կանոն` հանգստացողները պատրաստված են գալիս: Ամենավաճառվող ապրանքը ծովափին պառկելու համար խսիրից փռոցն է, պանամկաները, ալկոհոլն ու …
կարդալ ավելինԲարդ տարածաշրջանում, որտեղ սուբյեկտների միջեւ հարաբերությունները բարդ են, խճճված կամ էլ ընդհանրապես հարաբերություններ չկան, կհայտնվի եւս մեկ միջնորդ: Նա ձեռնամուխ է լինելու քանդելու հակասությունների այս թնջուկը, վերացնելու փոխադարձ ատելությունը, սերմանելու բարեկամություն եւ սեր: Եվ ամեն ինչ աստիճանաբար իր տեղը կընկնի: Միջնորդը սկսելու է գործել հաջորդ շաբաթվանից: Նա կժամանի նախ` Վրաստան, ապա` Ադրբեջան, իսկ հետո` նաեւ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ կարծես թե վերջնականապես պարզ դարձավ Ռուսաստանում նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին քաղաքական գործիչների ու քաղաքագետների մեծ մասը, սակայն գերադասում էին այդ մասին բարձրաձայն չխոսել, այլ սպասել, մինչեւ ամեն ինչ առավել ակնհայտ դառնա: Ե՛վ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եւ՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ չեն բացառում իրենց …
կարդալ ավելինՄինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն արդեն խլել է 12 մարդու կյանք: Եվ հնարավոր է` սա դեռ սկիզբն է: 150 հոսպիտալացվածներից ամենաքիչը 40-ի վիճակը չափազանց ծանր է: Տուժածների թվում կան նաեւ օտարերկրացիներ` ռուսներ, չինացիներ, հայեր, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ… Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ պայթյունից անմիջապես հետո ժամանեց ողբերգության վայր, խիստ լակոնիկ կերպով արտահայտվեց: «Մեզ շատ լուրջ …
կարդալ ավելինՂազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպես եւ ակնկալվում էր, ավելի քան վստահ հաղթանակ տարավ անցած կիրակի կայացած նախագահական արտահերթ ընտրություններում: Երեքշաբթի օրը Ղազախստանի ԿԸՀ-ն պատրաստվում էր հաստատել Նազարբաեւի ստացած 95,5% ձայները: Եվ արդեն ապրիլի 8-ին ԱՊՀ որոշ երկրների ղեկավարներ, հնարավոր է նաեւ այլ` ավելի հեռու երկրների առաջնորդներ, կարող են ժամանել Աստանա` մասնակցելու նախագահի երդման արարողությանը: …
կարդալ ավելինԱյս շաբաթվա վերջին Ռուսաստանում կարող են հայտնվել աշխատանքային ներգաղթյալների` երկրում գտնվելու նոր պայմաններ: Ինչպես պնդում են Դաշնային միգրացիոն ծառայության` ԴՄԾ ներկայացուցիչները, արմատապես կվերանայվի աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: Մասնավորապես` խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացողների համար ներկայումս գործող աշխատանքի քվոտաների լիակատար վերացմանը եւ նրանց աշխատանքի տեղավորմանն առավելագույնս աջակցելու հնարավորությանը: Ենթադրվում է նաեւ, որ ընդունվելիք նոր օրենքներն …
կարդալ ավելին